«Եթե պետք լինի, էլի ենք անելու»․ Պավլիկ Մանուկյան
![]() 443 Չորեքշաբթի, 06 նոյեմբերի, 2019 թ., 13:55 «Եթե չլիներ ապստամբությունը, ապա Սերժ Սարգսյանը, որն արդեն ստացել էր մեծամասնության համաձայնությունը ապրիլյան պայմանավորված պատերազմի հետ կապված, ունենալու էինք բազմապատիկ, հարյուրապատիկ, նույնիսկ ավելի աղետալի հետևանքներ: Այդ ազգային աղետը կանխելու, վիժեցնելու նպատակով, միևնույն ժամանակ, բռնապետության դեմ ապստամբություն բարձրացնելու և զինված դիմադրություն ցույց տալու իրավունքի իրացմամբ, մենք դիմեցինք զինված ապստամբության»,- այսօր «Սասնա ծռերի» դատավարության ժամանակ իր ցուցմունքում նշեց խմբի անդամներից Վարուժան Ավեստիսյանը: Նա ասաց, որ եթե աչքի առաջ չունենային ապրիլյան պատերազմի հետևանքները և «հանցավոր իշխանության կողմից համառորեն իրագործվող հետևողական քայլերն այն մյուս սցենարով գլուխ բերելու Արցախի տարածքների հանձնումը՝ հազարավոր զինվորների և քաղաքացիների կյանքի գնով», ապա կշարունակեին հակված մնալ խաղաղ անհնազանդության մեթոդով ռեժիմին հեռացնելու տարբերակին, բայց քանի որ, ըստ Վ. Ավետիսյանի, դրա համար ժամանակ և հնարավորություն չկար, ուստի, այդ նպատակով կատարվեց իրենց քայլը և դիմեցին զինված ապստամբության: Անդրադառնալով Բիլյան Արմենի կողմից ոստիկանին մահացու վիրավորելու մեղադրանքին, Վարուժան Ավետիսյանը հայտարարարեց, որ այդ վայրում վերջինը ֆիզիկապես չի եղել. «Նրա ձեռքին զենք չի եղել, նա երկրորդ ոստիկանի զոհվելու վայրում չի եղել, նրա ձեռքին երկաթի կտոր է եղել, «մանդիրովկա»: Իսկ Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր մոտից կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»,- ասաց նա: Վարուժան Ավետիսյանը կոչ արեց՝ հանգամանորեն ուսումանսիրել իրենց առաջադրված բոլոր մեղադրանքների դրվագները: «Սասնա ծռերի» անդամներից Պավլիկ Մանուկյանն էլ նշեց, որ իրենց առջև դրված էր հայրենիքի կորստի հարցը և իրենք իրենց պարտքն են կատարել: «Ես բազմիցս դատարանում հայտարարել եմ, որ ճիշտ ենք արել, եթե պետք լինի՝ էլի ենք անելու... Էնպես որ, սիրելի տիկնայք, ձեր ամուսիններին սպանողներն այստեղ չեն»: Վ. Ավետիսյանի խոսքով՝ մինչև ապստամբությունը, այդ օրերին շինծու գործով կալանավորել էին Ժիրայր Սեֆիլյանին՝ պայմանավորված և պլանավորած պատերազմը հնարավոր դարձնելու նպատակով: |
«ՀայաՔվե»-ի ակցիան՝ Գլխավոր դատախազության դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
912:18«Կարևոր է՝ բոլորիս ուշադրությունը սևեռել Մայր Աթոռի վրա». Քրիստինե Վարդանյան
7011:48«Չեմ հրում, ընդամենը ձեռքս եմ ազատում». Հակոբ Արշակյան
8911:36Ինչպես է Հակոբ Արշակյանը հրում հղի կնոջը (տեսանյութ)
12511:30«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է․ կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18«Լուրջ խնդիրներ կլինեն, եթե ՀԷՑ-ի գլխամասը չաշխատի»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
9710:54«ՀԷՑ-ի վրա հարձակումը պարալիզացրել է աշխատանքները»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
15210:42Կադրեր՝ Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունից (տեսանյութ)
12610:30