«Վարույթն իրականացնող մարմինը և դատախազությունը փչացրել են այս գործը». Հովհաննես Խուդոյան
![]() 366 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2019 թ., 18:00 Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քննարկեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Պաշտպանը նշեց, որ նախաքննության ընթացքում քննիչ Հրաչյա Մուշեղյանի գործողությունները թույլ են տվել պարբերական ու դիտավորյալ խախտումներ: Դրանք առնչվում են Ռ. Քոչարյանի անձնագրի առգրավմանը, նրա որդիների գույքի վրա կալանք դնելուն, քրեական գործի մասին տվյալներ չտրամադրելուն: Իսկ դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղյակ է եղել դրանցից և որևէ քայլ չի կատարել այդ խախտումներն արձանագրելու, վերացնելու ու դրանց հետևանքները շտկելու ուղղությամբ: Մինչդեռ դատախազը քննիչի գործողություններին հետևելու իրավասու պաշտոնյան է: «Վարույթ իրականացնող մարմինը և դատախազությունը փչացրել են այս գործը»,-հայտարարեց Հ. Խուդոյանը: Միջնորդությանը միացան և դատախազ Պ. Պետրոսյանին վարույթից հեռացնելու իրենց միջնորդություն-հիմնավորումները ներկայացրին պաշտպանական խմբի մյուս անդամները: Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատարանների շրջափակումը, որը քրեորեն պատժելի արարք է, արվել է բացառապես այն նպատակով, որ դատարաններն ահաբեկվեն և չկայացնեն այնպիսի միջնորդություններ, որոնք կփոխեն Ռ. Քոչարյանի խափանման միջոցը: Ըստ փաստաբանի՝ իրավասու պաշտոնյա դատախազ Պ. Պետրոսյանն իրավական գնահատական չի տվել դատարանների աշխատանքը խաթարած գործողություններին: Պաշտպանական կողմի մեկ այլ անդամ՝ Ռուբեն Սահակյանը լրացրեց դատախազի կողմից թույլ տված սխալները: Նրա վկայությամբ՝ քրեական գործում բացակայում են մի շարք ցուցմունքներ. «Հայտարարվում է, որ ՍԴ անդամների վրա ճնշումներ են կիրառվել, սակայն այդ հարցով հարցաքննվել է միայն դատավոր Ֆելիքս Թոխյանը, իսկ մնացածը չեն հարցաքննվել: Դրա նպատակը մեկն է՝ ներկայացնել միայն մեղադրական ապացույցները»: Դատական նիստը շարունակվում է: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
