«Դրանք փորձառու վնասարարներ են. վարչապետը պետք է լուրջ ընդունի «Վերնատունը»». Ազատ Արշակյան
![]() 311 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ., 00:20 Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Factor TV-ի եթերում նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է լուրջ վերաբերվի նորաստեղծ «Վերնատան» հավաքին. «Դրանք հին փորձառու վնասարարներն են, իրար վնասում են, քաղաքականությանը վնասում են, ՀՀ-ին վնասում են։ Նրանք լուրջ են, նրանց կենսագրության մեջ շատ լուրջ միջադեպեր կան՝ կապված ՀՀ անվտանգության և վարկի հետ: Նրանք ծանր հարվածներ են հասցրել մեր երկրին, նրանք մեր երկրի զարգացմանն են խոչընդոտել։ Մենք գործ ունենք բացահայտ դավադիրների հետ»,- ասել է նա: Արշակյանը նշել է, որ Վազգեն Մանուկյանը ՀՀ պետականության վրա առաջին ծանր հարված հասցնողն է եղել. «1996-ի սեպտեմբերի դեպքերը նկատի ունեմ։ Ակնհայտ էր, որ Վազգեն Մանուկյանի թիմակիցները ՀՀ զարգացման ձևավորման կողմնակիցները չէին, այնտեղ կային ուժեր, որոնք Ռուսաստան-Բելառուս միության ջատագովներն էին, անհամատեղելի կազմակերպությունների աջակցություն կար Վազգեն Մանուկյանի նախընտրական կոմպանիային։ Այդ կոմպանիան ֆինանսավորվել է, շատ աշխատանքներ են արվել, նրանց ռեսուրսները հայթայթվում էին անհայտ տեղից, օրենսդրությամբ չնախատեսված ձևով էին հայթայթվում»,- նշել է Արշակյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
