«Սերժ Սարգսյանն օգտագործեց իր միակ խաղաքարտը». Ռոբերտ Ղևոնդյան
![]() 424 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ., 04:30 Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զուգադիպությամբ՝ միաժամանակ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ելույթը ԵԺԿ համագումարում և Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը Միլանում: Անհնար է չնշել Փաշինյանի դիպուկ նկատառումը, որ հնարավոր չէ պատկերացնել հայ մարդու նման պայմաններում Ալիևի հետ ադրբեջանական մզկիթում խոսելիս: Այս փաստն այնքան օգտակար էր, որ եթե նույնիսկ այս ադրբեջանցին չգար, կարելի էր կազմակերպել մեկ ուրիշի գալը: Ներքին քաղաքական հարցերում նախկին արատավոր համակարգի կազմաքանդման դեմ պայքարում անզիջում դիրքը նույնպես հարցուպատասխանի ուժեղ կողմերից էր: Հետաքրքիր է, որ զուգահեռ ելույթում Սերժ Սարգսյանը առիթը բաց չթողեց մեղադրելու հեղափոխական իշխանությանը՝ հեղափոխական արժեքների բացակայության մեջ: Սերժ Սարգսյանն օգտագործեց իր միակ խաղաքարտը՝ արտաքին քաղաքականությունում փոփոխությունների բացակայությունը նշելով: Նա ոչ թե ցանկանում էր նշել, թե իր արտաքին քաղաքականությունը այդքան լավն էր, այլ եվրոպացիներին փորձում էր ցույց էր տալ, թե նույն հյուսիսային միաբևեռ գիծը, որ տանում էր նա, տանում է նաև Փաշինյանը: Սա փորձ էր նվազեցնելու Փաշինյանի արտաքին՝ արևմտյան լեգիտիմությունը: Այնուամենայնիվ, Փաշինյանի միլանյան հավասարակշռվածությունն ու հետևողականությունը պիտի որ չեզոքացնի Սարգսյանի ելույթի բացասական ազդեցության հավանականությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
