«Նիկոլ Փաշինյանն այդ նույն գիտնականներին որակում է «սուրճ խմող» և «թամադա»». Արթուր Ղազինյան
![]() 416 Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ., 03:25 «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը սոցկայքի իր էջում գրել է. «Մի նամակի պատմություն, կամ՝ ինչպես «սուրճ խմող թամադա գիտնականները» 9 տարի առաջ պաշտպանեցին բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանին։ Հիմա քչերն են հիշում, որ 2010թ. վերջին լուրեր տարածվեցին, որ բանտում գտնվող Նիկոլ Փաշինյանի կյանքին և առողջությանը վտանգ է սպառնում։ Վտանգի պատճառները ներկայացվում էին որպես քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ չար լեզուները պնդում են, որ այդ վտանգը եղել է զուտ կենցաղային հողի վրա ծագած խնդիր։ Ինչևէ։ 2010թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի գիտության 30-ից ավել ներկայացուցիչներ հայտարարություն տարածեցին, որով օրվա իշխանություններից պահանջում էին ապահովել լրագրող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ու նրան ազատ արձակել։ Հայտարարության տակ դրված էր այն ժամանակ Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր, ակադեմիկոս Վիլեն Հակոբյանի, ակադեմիկոսներ՝ լուսահոգի Վլադիմիր Բարխուդարյանի, Լենսեր Աղալովյանի, Վանիկ Զաքարյանի, Վլադիմիր Խոջաբեկյանի և այլ ականավոր ակադեմիկոսների ստորագրությունները։ Չեմ ցանկանում հիմա քննարկել այն հարցը, թե ինչպե՞ս էր հնարավոր Սերժ Սարգսյանի բռնապետության պայմաններում նման նամակի առհասարակ գոյությունը։ Սա առանձին վերլուծության նյութ է։ Ինձ առավելապես հուզում է հարցի բարոյական բաղադրիչը։ Այս, իրոք, աննախադեպ հայտարարությունից 9 տարի անց, արդեն վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այդ նույն գիտնականներին որակում է «սուրճ խմող» և «թամադա», և Կրթության նախարարին հրահանգում վերացնել Գիտությունների ազգային ակադեմիան։ Սա փայլուն օրինակ է մարդկային երեսպաշտության, երբ մարդը գիտնականների հեղինակությունն ու ազդեցությունն օգտագործում է իր անձնական անվտանգությունն ապահովելու և ազատություն ստանալու համար, իսկ իշխանության գալուց հետո նրանց վիրավորում ու հրահանգում փակել նրանց գիտական գործունեության օրրանը»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
