Արտյոմ Երկանյանը՝ Ադրբեջան կատարած այցի մասին
![]() 802 Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2019 թ., 23:50 Անցած շաբաթ ԵԱՀԿ համակարգմամբ տեղի ունեցած հայ և արդբեջանցի լրագրողների փոխադարձ այցերի շրջանակներում Ադրբեջան մեկնած լրագրող Արտյոմ Երկանյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում նշել է, որ 10 տարվա դադարից հետո նման նախաձեռնությունից չի ստացել տպավորություն, թե սառույցը հալվում է. «Նպատակ չի եղել սառույց հալեցնելու: Երեք լրագրողների այցելությամբ ոչ մի սառույց երբեք չի հալվի: Ավելի շատ երեք կողմերն էլ հետապնդել են նպատակ՝ հասկանալու, թե ինչ հասարակական արձագանք կլինի: Կարևորը ոչ թե այն է, թե այնտեղ մեզ ինչ ասացին, մենք այնտեղ ինչ հարցրեցինք, այլ, թե ինչպիսի արձագանքներ և մեկնաբանություններ կլինեն մեր այս այցից»,- եթերի ընթացքում ասել է Երկանյանը: Նա նշել է, որ կես տարի է, ինչ նախագիծը նախապատրաստվում էր, աշխատում էր Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմը, Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: «Անհրաժեշտ է պարտադիր ընդգծել՝ այցի նախապատրաստմանը, որպես լիիրավ մասնակից, Արցախի արտգործնախարարությունն էլ է մասնակից եղել: Ադրբեջանցի լրագրողների անվտանգությունը Արցախի Հանրապետության տարածքում ապահովում էին Արցախի ազգային անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները: Այդ ամենի մասին ադրբեջանական կողմն, իհարկե, գիտեր: Փաստորեն ԵԱՀԿ միջնորդությամբ նրանք գործ էին ունենում Արցախի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ։ Դա նկատել են նաև մեր ադրբեջանցի գործընկերները, որոնք այժմ քննադատում են Ադրբեջանի իշխանություններին, որ նրանք իրենց թույլ են տվել ճանաչել դե ֆակտո Արցախի վարչակազմը և աշխատել միջնորդավորված այդ վարչակազմի հետ: Մասնավորապես՝ «Զերկալո» պարբերականը հոդված է գրել, որով դատապարտում է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որ դա վկայում է այն մասին, որ նրանք ճանաչում են դե ֆակտո Ստեփանակերտի վարչակազմը, դատապարտում են, որ մարդիկ, ովքեր մինչ այդ եղել են Արցախում՝ ես և Դավիթ Ալավերդյանը, էլ չենք խոսում արցախցի մեր գործընկերոջ մասին, պետք է լինեինք սև ցուցակում, ուստի չէր կարելի մեզ թույլ տալ այցելել Ադրբեջան: Նույնիսկ մեր լրագրողը Բաքվում ներկայանում էր որպես Արցախի պետության պետական հեռուստաընկերության ներկայացուցիչ, և դա այցը նախապատրաստող ադրբեջանցի պաշտոնյաները գիտակցում էին և դրան չեն առարկել: Այդ իմաստով, կարծում եմ, իսկապես աննախադեպ է»,- ընդգծել է լրագրողը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
