Երկուշաբթի, 07 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանին հորդորեց զերծ մնալ «քաղաքական պատվեր» արտահայտությունից

Աննա Դանիբեկյանը Միհրան Պողոսյանին հորդորեց զերծ մնալ «քաղաքական պատվեր» արտահայտությունից
427
Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2019 թ., 14:40

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ի նիստում դատական սանկցիա կիրառեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի և դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանդեպ: Դրա համար առիթ հանդիսացավ կողմերի միջև տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք՝ միջադեպ էր սկսվել այն ժամանակ երբ Մ. Պողոսյանը հայտարարել էր, որ դատախազ Գ. Բաղասարյանը քաղաքական պատվեր է կատարում: Նա ասել էր, որ 2018թ. փետրվարի 23-ին Մարտի 1-ի վերաբերյալ ԱԺ քննարկումների ընթացքում դատախազ Կարեն Բիշարյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Ռ.Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու կարիք չկա, սակայն 2018թ. հետո նա իր դիրքրորոշումը փոխել է՝ պնդելով հակառակը՝ քրեական հետապնդման հիմքեր կան:

«Կ.Բիշարյանը կամ հիմա է քաղաքական պատվեր կատարում, կամ՝ 2018թ. փետրվարին»,- նշել էր նա: Միջամտել էր մեղադրող կողմի ներկայացուցիչ Գ.Բաղդասարյանը, ինչին ի պատասխան Մ.Պողոսյանը նետել էր՝ «ինձ չընդհատես»: Դրանից հետո վեճը բորոբոքվել էր, ինչը ստիպել էր դատավորին ընդմիջում հայտարարել:

Սանկցիայի կիրառման մասին հայտարարելուց հետո Մ.Պողոսյանը կրկին պնդեց քաղաքական պատվերի վերաբերյալ իր հայտարարությունը, դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին հորդորեց զերծ մնալ անձնական վիրավորանք «քաղաքական պատվեր» արտահայտությունից:

«Սույն քրեական գործն իրականացվում է մեկ ամբողջական քաղաքական պատվերի շրջանակում. ո՞ր անձը վիրավորվեց». դատավորին հակադարձեց Մ.Պողոսյանը:

Մեղադրող կողմը, դիմելով դատարանին, հայտնեց, որ ինքնաբացարկի միջնորդությունն իրավական հիմք չունի, ինչից հետո դատավորի թույլտվությամբ լքեց դատական նիստերի դահլիճը: