«Փաստորեն, Ալիևն իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, Ալիևը իմ վրա վետո է դրել. շատ զվարճալի է
Նոր կարդացի «Հրապարակ» օրաթերթը, որտեղ գրված էր. «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացի շրջանակներում ադրբեջանցի և հայ լրագրողների փոխայցից հետո երկրորդ փուլում քննարկվում է երկու կողմերի պատգամավորների փոխայցելությունների հարցը:
Ըստ լուրերի՝ միակ պատգամավորը, ում այցի վրա Ադրբեջանը վետո է դրել, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն է, ում ադրբեջանական կողմը ծայրահեղ նացիոնալիս է համարում։ Ժամանակին նա ԵԽԽՎ ամբիոնից սպառնում էր Ալիևին»։
Ահա այսպես:
Կարծում եմ, որ երբ նման հարց գա օրակարգ, մեր արտաքին գործերի գերատեսչությունը թքած կունենա Ալիևի վետոյի վրա: Ասեմ, որ խիստ զվարճալի է»:

Մեղրիի քաղաքապետը կալանավորվել է
111:24
Քաղաքապետարանի աշխատակիցը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին
1811:18
«Պետական սահմանը չի կարող «հարմարեցվել» որևէ արտաքին ուժային կենտրոնի քաղաքական օրացույցին»․ Դավիթ Անանյան
2911:12
«ԱՄՆ չափահաս քաղաքացիները 5 հազարական դոլար կստանան, եթե հաղթեն հանրապետականները»․ Թրամփ (տեսանյութ)
8110:55
«Անգամ Բաքվի բանտից են ահազանգում, մինչդեռ Երևանում մարդիկ «ապրում են» անտեղյակ ու անտարբեր»․ Մարգարիտ Եսայան
3710:48
«Սերժ Սարգսյանին չէր մերժում, իրականում նա մերժեց Արցախը»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
4710:36
«Ազդանշանն է ուղարկել, որ նաև ՀՀ-ի դեմ է հսկայական գործ «կարվում»»․ Տիգրան Աբրահամյան
5110:24
«Արցախի իշխանությունները քաղաքական կոնսուլտացիաներ են սկսել ՀՀ քաղաքական ուժերի հետ»․ Նժդեհ Իսկանդարյան
5910:12