«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՆԿԱԽԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Մեզ անվանել են ԱՐԵՎՄՏԱՄԵՏ, երբ հիմնադրում էինք անկախ պետությունը (1991-1997):
Մեզ անվանել են ԹՈւՐՔԱՄԵՏ, երբ վարում էինք Թուրքիայի հետ առանց նախապայմանների՝ հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը (1992-1994, 2009-2010):
Մեզ անվանել են Բաքվի ագենտներ և ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ «քիրվայականներ», երբ փորձում էինք հաշտություն հաստատել Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային կարգավորման հիման վրա (1992-2020):
Մեզ անվանել են նարնջագույն ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐ, երբ փորձում էինք Հայաստանում վերականգնել ժողովրդավարությունը (2007-2013):
Մեզ անվանել են ԵՎՐՈՊԱՄԵՏ, երբ անդամակցել ենք Եվրոպայի Լիբերալ Դեմոկրատական Ալյանսին և համագործակցել եվրոպական լիբերալ կուսակցությունների հետ (2010-2026)։
Մեզ անվանել են ՌՈւՍԱՄԵՏ, երբ մենք փորձել ենք իրատեսական դիրքերից մերժել Ռուսաստանի դերի և ազդեցության անտեսումը անվտանգության և տնտեսության հարցերում (2013-2026):
Եվ ահա Հայաստանի աննախադեպ նիկոլական իշխանությունների ագիտպրոպը մի նոր՝ աննախադեպ մեղադրանք է նետում մեր հասցեին: Այլևս մենք ԻՐԱՆԱՄԵՏ ԵՆՔ, որովհետև Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անկախության և կայուն զարգացման երաշխիք և առաջ քաշում Իրանի հետ ուղիղ կապող երկաթուղու կառուցման և ռազմավարական այլ ծրագրեր:
Սա անկախականի ճակատագիրն է Հայաստանում: Մեզ «ինչորմետության» մեջ անընդհատ փոփոխվող մեղադրանքներ են նետում նրանք, ում համար ստրկամտությունը և մեծ տերերին ծառայելը հոգեբանական կերտվածքի անբուժելի մաս է դարձել: Նրանք չեն էլ պատկերացնում, որ Հայաստանում կարող է մի ուժ լինել, որը առաջնորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով: Նրանց ուղեղում չի տեղավորվում անգամ, որ Հայաստանի նման փոքր երկրի քաղաքականության մեջ հնարավոր է չլինել որևէ տերության գործիքը:
Այ աննախադեպ ճղճիմներ, վաղը դուք նորից փոխելու եք մեղադրանքները, բայց երկու բան կայուն են մնալու՝ մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»:

«ԵՄ-ն զարգացնում է ՀՀ-ի հետ ավելի ու ավելի անհատականացված երկկողմ գործընկերություն». Արարատ Միրզոյան
3222:48
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
4722:36
«Փորձում է շեղել, որպեսզի մարդիկ պահանջեն ոչ թե Աջափնյակի մետրո, այլ Աջափնյակի բարեկիրթ թաղապետ»․ Հակոբ Բադալյան
4822:18
«Կարծում եմ՝ նախագահ Էրդողանը կանի այն, ինչ ես նրան կխնդրեմ». Թրամփ
13821:24
«СОР 17-ը ծառայեցնում եք պետբյուջեի հաշվին հարստանալո՞ւն»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5921:18
«Միջազգային քրիստոնեական համայնքը պետք է սթափվի և արձագանքի»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
7120:24
«Պարզվում է՝ նոր Հայաստանում Լոմբրոզոյի և Հիտլերի «գործի» շարունակող կա»․ Կարեն Հեքիմյան
6120:00
«Ժամանակին շարքային բուքմեյքեր Սերոբը լսել է, որ թաղապետերի աշխատավարձը դառնալու է 1.2 միլիոն դրամ». Արեգ Սավգուլյան
7618:48