«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան

«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց միայն կարող ես վերականգնել ՀՀ քաղաքացիությունը»,- այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Մենք վերաարժևորում ենք քաղաքացիության շնորհման և դադարեցման ընթացակարգերը։ ՀՀ քաղաքացիությունը հերթական գործարք չէ, որ մի օր որոշես ունենալ ՀՀ քաղաքացիություն, հաջորդ օրը՝ ոչ․․․ Գործող օրենսդրության մեջ, երբ մարդուն կարող ենք ՀՀ քաղաքացիություն շնորհել, հաջորդ օրը նա կարող է դիմել ու դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը, իհարկե, սա զարտուղի ճանապարհներով տարբեր երկրներում տարբեր հարցեր լուծելու առերևույթ մղումներ է ենթադրում կամ գոնե մեզ մոտ կասկած է հարուցում»,- նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ ՀՀ քաղաքացիությունից զրկելը միայն անձնագրից զրկելու գործընթաց չէ, այլ պետություն–քաղաքացի կապերը խզելու մասին է։
ՆԳՆ նախարարը նաև տեղեկացրեց, որ ՀՀ քաղաքացիության շնորհման դեպքում՝ առաջարկվում է սահմանել 250 հազար դրամ, իսկ դադարեցման դեպքում՝ 1 մլն 500 հազար դրամ պետական տուրք։

«Գուցե ՊՆ-ն խոստովանի՞, որ բանակում դրական մեծ դերակատարություն ունեին գնդերեցները»․ Նաիրի Հոխիկյան
6221:54
«Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»․ ԿԸՀ
6820:42
«Ադրբեջանի սպառնալիքները դարձրել է ՀՀ քաղաքացիներին շանտաժի ենթարկելու և բռնիշխանություն հաստատելու գործիք»․ Լևոն Զուրաբյան
6420:24
Ռոբերտ Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
7419:48
«Այսօրվանից ստանձնել եմ ԲՀԿ-ի հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները»․ Արման Աբովյան
7319:12
«Ադրբեջանը Հայաստանից քայլեր է ակնկալում հարաբերությունների կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»․ Բայրամով
12818:37
«Անդրանիկ Օզանյանը նիկոլականների թշնամի՞ն է». Գագիկ Համբարյան
7818:30
ԱՄՆ-ն համաձայնության է եկել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Օլեշկիում տեղական հրադադարի վերաբերյալ
6818:18