«Հետաքրքիր է ոչ թե Ադրբեջանի հերքումը, այլ հերքման տեքստը». Կարեն Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, կապված նոյեմբերի 26-ին հայկական մամուլում տարածված այն ինֆորմացիայի մասին, ըստ որի՝ Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Ինձ, որպես փորձագետի, ոչ այդքան հետաքրքրում է Ադրբեջանի հերքումը, որքան այն տեքստը, որը տարածվել է: Պաշտոնական Բաքուն, նորից եմ կրկնում՝ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Բաքուն հայտարարության մեջ ասում է. «... Մյուս կողմից, ինչպես միշտ, ադրբեջանից զինվորը վախի մեջ է պահում թշնամուն»:
Ոʹչ թե հակառակորդին, ոʹչ թե «օկուպանտին», ինչպես իրենք են սիրում միշտ ասել, այլ՝ ԹՇՆԱՄՈՒՆ:
Երբ մենք, փորձագիտական դաշտում, երբեմն օգտագործում ենք թշնամի բառը, հանդիպենք որոշ մարդկանց կողմից հանդիմանանքի, թե բա քարոզում եք թշնամություն, այն դեպքում, երբ Ադրբեջանը պետական մակարդակով է դա անում ու պետական հաղորդարգություններով է դա անում»:

Հուանգը ծափահարությունների ներքո վերադարձել է Nvidia-ի գրասենյակ (տեսանյութ)
19509:43
Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը». «Ժողովուրդ»
8409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9107:24
Մեքսիկայում կարտելի պարագլխի ձերբակալման գործողության ժամանակ 20 մարդ է զոհվել
325Երեկ, 23:42
«Որտե՞ղ են մեզ «գցում» Փաշինյանն ու Ալիևը». Լիա Սարգսյան
153Երեկ, 23:18
«Որևէ գործարք կամ համաձայնեցում չի կարող լինել այս իշխանությունների հետ». «Միասնության թևեր»
146Երեկ, 23:00
«Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը». Ռուբեն Ռուբինյան
152Երեկ, 22:48
Սամվել Կարապետյանը դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
130Երեկ, 22:36