«Ալիևի ընտրած թիրախը վտանգավոր է հենց իր համար». Էդգար Առաքելյան
![]() 444 Հինգշաբթի, 28 նոյեմբերի, 2019 թ., 03:30 Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը քարոզչության նոր աղբյուր է փնտրում, բայց ընտրված թիրախը կարող է իր դեմ աշխատել. Ալիևը, ի դեմս Նժդեհի, թշնամու նոր կերպար է ձևավորում, որը հասարակության ուշադրությունը շեղելու և հակահայ քարոզչության նոր հնարավորություն է տալիս։ Ակնհայտ է, որ նավթի ու գազի եկամուտներով Հայաստանի նկատմամբ ռազմաքաղաքական ու տնտեսական գերակայության հասնելու և Արցախը հետ գրավելու ադրբեջանական տասնամյակների ռազմավարությունն ու դրա վրա կառուցված քարոզչությունը ձախողվել է, որի վերջին ակորդը դրեց 2018թ. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական փոփոխությունը։ Հայաստանի տնտեսությունը երկրորդ շնչառությունն է ստանում՝ իր զարգացման տեմպով, ավելի քան երկու անգամ, գերազանցելով ադրբեջանականին։ Ավելին, ըստ որոշ տվյալների, արդեն 2020-ից Հայաստանի՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջ է անցնում Ադրբեջանից, իսկ ժողովրդավարության ու կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով այս երկու երկրներն արդեն համեմատության եզրեր չունեն։ Ահա, այս ամենի ֆոնին, ալիևյան կլանը պետք է ստեղծի նոր միֆեր ու թշնամու նոր կերպար, որով կփորձի ևս որոշ ժամանակ սնել սեփական՝ արդեն դժգոհ հասարակությանը՝ սեփական ձախողումները բարդելով ուրիշի վրա։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
