«Հայտարարություն անելուց առաջ հարցրե՞լ եք տանտիրոջը` արցախցուն». Լուսինե Հարոյան
![]() 3718 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 04:30 «Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ մուղամ լսելու, վերջում էլ չի մոռացել ավելացնել, որ դա բարի կամքի դրսևորում է, որ արցախցին հյուրասեր ժողովուրդ է ու ինքն էլ էնքան «հայրենասեր», որ Ալիևային հնարավորություն է տալիս մուղամ լսել Արցախում միայն խաղաղության հաստատման դեպքում, այլ ոչ թե պատերազմի: Սույն տիկինը կարծես՝ ուզում է մրցել իր ամուսնու հետ անադեկվատությամբ: Տիկին, իսկ նման հայտարարություն անելուց առաջ դուք հարցրե՞լ եք տանտիրոջը՝ արցախցուն, նա ուզո՞ւմ է հյուրընկալել Ալիևային, թե՞ գիտեք Արցախը ձեր կառավարական առանձնատունն է: Դուք հարցրե՞լ եք սահմանում կանգնած զինվորների մայրերին՝ նրանք պատրա՞ստ են հյուրընկալել մեկին, որն ամեն օր սպանում է իրենց երեխաներին, զավակ կորցրած մայրերին, որոնց համար աշխարհն այլևս սև է: Դուք հարցրե՞լ եք մեզ՝ մենք պատրա՞ստ ենք հյուրընկալել մեկին, որն ամեն օր գողանում է մեր պատմությունն ու մշակույթը և հայտարարում, որ մենք ապրելու արժանի չենք: Ճիշտ է, արցախցին շատ հյուրընկալ է, բայց հաստատ այն աստիճան անգիտակից ու ուխտադրուժ չէ, Պետրոս Գետադարձի նման, որ Անի մայրաքաղաքի դարպասները բացի թշնամու առաջ, դուք էլ հանդիսավորությամբ բանալիներ հանձնեք: Տիկին, կլինի՞ հանգիստ նստեք տեղներդ»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
