Թուրքիայի շուրջ «պատերազմ» է բռնկվել ՆԱՏՕ-ում. բրիտանական մամուլի անդրադարձը
![]() 366 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2019 թ., 18:50 Անգլիական հեղինակավոր պարբերականներն անդրադարձել են դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկավող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որի նախօրյակին բուռն քննարկվում էր դաշինքի ապագան: Հայտնի է, որ դաշինքի ներսում մի շարք հակասություններ կան, որոնցից ամենաքննարկվողներից մեկն էլ կապված է կառույցի անդամ հանդիսացող Թուրքիայի գործողությունների հետ, գրում է Ermenihaber.am-ը: Թերթը գրում է, որ անկախ պաշտպանական համակարգ ստեղծելու Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի ցանկությունը քաջալերում են Թրամփի մեկուսանալու քաղաքականությանը, իսկ այդ ուղղությամբ Թրամփի արած հայտարարությունները Մակրոնի համար ՆԱՏՕ-ի արդյունավետությունը կասկածի տակ դնելու առիթ են ստեղծում: «Այս ամենն էլ Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ն թեստի ենթարկելու հնարավորություն է տալիս»,- գրում է թերթը ու հավելում, որ այս պահին դաշինքի առաջ ավելի լուրջ խնդիրներ կան ծառացած, որոնցից առաջինը Թուրքիան է: «Թուրքիայի կողմից S-400-ների գնումն ու YPG-ն (Սիրիայի քրդերի զինված ջոկատներ-«Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր») ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ուղղությամբ Թուրքիայի պնդումները դաշինքի ներսում տարաձայնություններ է առաջացրել: Սակայն Մերձավոր Արևելքի ամենամեծ բանակներից մեկը դաշինքից հանելը հեշտ որոշում չէ»,- գրում է «Daily Telegraph»-ը: «Daily Telegraph»-ի պաշտպանական թեմաների խմբագիր Ջոն Քաֆլինն էլ թեմայի վերաբերյալ հոդվածում գրում է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է գոյության ճգնաժամի շեմին: Հեղինակի կարծիքով դաշինքի ներսում նվազել է վստահությունն ԱՄՆ-ի հանդեպ: Քաֆլինի կարծիքով Եվրոպական գործընկերների մտահոգությունների մի մասը կապված է քրդերի հանդեպ Թրամփի քայլերի հետ. Նրանք մտածում են, որ եթե ԱՄՆ-ի նախագահն այդպես է վարվում Ամերիկայի համար կռվողների ու մեռնողների հանդեպ, մի օր էլ կարող է իրենց մեջքով շուռ գալ: «Եվրոպացի առաջնորդները դժգոհ են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների մասով Թրամփի տված հակասական ազդանշաններից: Եթե չլինեին Թրամփի հետ ունեցած Էրդողանի լավ հարաբերությունները, ապա S-400 համակարգեր գնելու համար Թուրքիան մեծ հավանականությամբ կենթարկվեր ՆԱՏՕ-ի պատժամիջոցներին: Նույն կերպ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերական հարաբերություններ կառուցելու Թրամփի ձգտումը ստվերում է Ռուսաստանի սպառնալիք լինելու մասին ՆԱՏՕ-ի թեզը»,- գրում է Քաֆլինը: Ըստ թերթի՝ ամեն ինչ իրար է գումարվել. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Մակրոնը Թուրքիային մեղադրել է ԻՊ-ի հետ կապ ունեցող խմբավորումների հետ աշխատելու մեջ: Թրամփը «անպատկառ» է որակել ՆԱՏՕ-ի ուղեղը մեռնելու մասին Մակրոնի արած հայտարարությունը: Էրդողանը հայտարարել է, որ արգելափակելու է Բալթյան երկրների պաշտպանության պլանը, այնքան ժամանակ մինչև դաշինքի անդամ երկրները YPG-ն ահաբեկչական կառույց ճանաչեն: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
4207:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
11403:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
161Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
199Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
347Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
302Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
346Երեկ, 20:52
