Որոշ մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ
![]() 312 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 08:30 Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում են ձյան առատ տեղումներ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ի ցերեկը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 5-ին սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.70C (1970 թ.) Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12


