«Վկայի դատավարական կարգավիճակից մեղադրյալի անցումը տեղի է ունեցել 2 րոպեի ընթացքում». Ս. Սարգսյանի պաշտպան
![]() 471 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2019 թ., 23:10 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է Սարգսյանին առաջադրված մեղադրանքին. «ՀՔԾ-ն իրավունք չուներ պարոն նախագահին որպես մեղադրյալ ներգրավելու, որովհետև 2005թ. և 2015թ. սահմանադրական փոփոխություններն ուղիղ արգելք են դրել՝ սահմանելով, որ Հանրապետության նախագահը չի կարող հետապնդվել՝ իր պաշտոնեական դիրքից բխող գործողությունների կատարման համար: Զավեշտի է հասնում, որ որպես մեղադրյալ՝ որոշմամբ է անգամ արձանագրված, որ ենթադրյալ վերագրվող արարքն առնչություն ունի պաշտոնեական դիրքին, և ինչպե՞ս կարելի էր Սահմանադրության անտեսմամբ՝ հանրապետության նախագահին որպես մեղադրյալ ներգրավել: Սա առանցքն է այն ապօրինությունների, որն այս պահին կատարվում է պարոն նախագահի նկատմամբ»,- ասել է փաստաբանը: Նրա կարծիքով՝ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը հնարավորություն տվեց այն մարդկանց կամ մարդուն՝ սահմանափակել Երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից. «Թե ինչու՝ ինչուները բավականին շատ են: Սերժ Սարգսյանը չէր կարող արտերկիր պլանավորած այցեր չունենալ: Թերևս չկոնկրետացնեմ՝ որտեղ, երբ, բայց չէր կարող չունենալ: Նաև մարդիկ էին տեղյակ, որ նա ուներ պլանավորած այցեր, և այս ապօրինությամբ սահմանափակվեց պարոն նախագահի ելքը հանրապետությունից»: Մակինյանը նշել է, որ վկայի դատավարական կարգավիճակից մեղադրյալի դատավարական կարգավիճակի անցումը տեղի է ունեցել 2 րոպեի ընթացքում. «Մենք այդ հարցի վերաբերյալ մեր առարկությունները համապատասխան փաստաթղթերում արձանագրել ենք քննիչի մոտ: Հանրությունն էլ է հասկանում, թե իրավապահ մարմիններն ինչպես են կոնկրետ անձանց վերաբերյալ քրեական գործերը քննում: Քննում են՝ քաղաքական նպատակահարմարությունները հաշվի առնելով: Պարոն Սարգսյանի դեպքն ամենաակնհայտն էր այս իրողության մեջ»,- նշել է պաշտպանը՝ հավելելով, որ Սարգսյանի դեմ ցուցմունք տված անձն ունի մեղադրյալի կարգավիճակ. «Մենք միմյանց ճանաչել ենք մինչև հարցաքննությունը»,- ասել է Մակինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
