Հայր Ալիևը 1993-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գևորգ Կոստանյանի բացահայտումը
![]() 428 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2019 թ., 09:45 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պարզվում է՝ դեռևս 1993-ին է հենց Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ ընկալել: Այս բացահայտումը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է արել՝ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գաղտնազերծելով մի կարևոր փաստաթուղթ: Պարզվում է՝ 1993 թվականին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը հանձնարարել է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և ԼՂՀ-ի ղեկավարների հետ: «Ադրբեջանի ղեկավարությունը երաշխավորում է Գերագույն մարմնի ղեկավար Ա. Ջալիլոդին բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպման շուրջ»։ Եւ եթե Բաքուն մոռանում է այս մասին, հայկական կողմը հիշեցնում է այս կարևոր դրվագը, ինչը պարզապես շրջադարձ կարող է առաջացնել բանակցություններում: Ընդ որում, այս փաստաթղթով, ըստ էության, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը ճանաչել է Արցախը՝ որպես անկախ պետություն: Նման ֆորմատով այս երկու սուբյեկտների միջև հրադադարի սահմանման պայմանավորվածություններ են ձեռք բերվել շուրջ 12 անգամ, մինչդեռ մինչև հիմնական հրադադարի պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի պահպահման որեւէ պայմանագիր, ըստ Կոստանյանի, առկա չէ: Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել որպես իրավահարաբերության սուբյեկտ, հաստատվում է մեկ այլ երկաթյա փաստարկով, որ հիմնական հրադադարի պայմանագիրը ստորագրվել է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի կողմից, այլև Լեռնային Ղարաբաղի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանը հիշեցրել է նաև «Չիրագովը՝ ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման գործընթացի սահմաններում ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները, որը վերաբերում է ԼՂՀ ուղղակի ներգրավմանը, այդ թվում միջազգային իրավունքներ ձեռք բերելու և պարտավորություններ ստանձնելու եղանակով, ինչի կապակցությամբ Ադրբեջանի դեսպանի և կառավարության ներկայացուցչի փաստարկները մերժվեցին: Այսինքն՝ այս փաստաթուղթը իրավաբանորեն է հաստատում՝ Արցախը որպես բանակցային կողմ և անկախ պետություն ընկալվել է դեռեւս տարիներ առաջ: «Կարծում եմ, որ սրանք իրավական այնպիսի փաստարկներ են, որոնց օգտագործումը բանակցային այս փուլում հրամայական է: Իսկ եթե չի արվում, դա իրավաբանորեն այլ որակում ունի…»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
