«Այս գործընթացը կարևոր իրողություն է բացահայտում». Արսեն Խառատյան
![]() 368 Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ., 15:30 Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աջակցել ՀՅԴ-ի ներքին հեղափոխությանը. ՀՀ ԿԳՄՍ նախարարի դեմ «Հայ հեղափոխական դաշնակցության» մի մասի կողմից սանձազերծած արշավը մի կողմից պարզ մանիպուլյատիվ բնույթ ունի, մյուս կողմից՝ վտանգավոր է, քանի որ այն պառակտման հիմքեր է ստեղծում հատկապես Հայաստանից դուրս բնակվող մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև: Քաղաքական մեծամասնության կողմից հայոց լեզուն վտանգելու մասին մտացածին թեզերին անիմաստ եմ համարում անդրադառնալ այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես աղերս չունեն իրականության հետ: Սակայն, այս գործընթացը մեկ այլ կարևոր իրողություն է բացահայտում, այն է՝ «Հայ հեղափոխական դաշնակցություն» ազգային-քաղաքական կառույցի ներքին ռեֆորմացիայի անհրաժեշտությունն ու դրա ջատագովների առկայությունը: ՀՅԴ-ում վաղուց է հասունացել սերնդափոխության ու ներքին հեղափոխության անհրաժեշտությունը և այս գործընթացին պետք է փորձել ուղղակի և անուղղակի կերպով նպաստել, այլ կերպ ասած՝ խրախուսել հայկական հեղափոխության մուտքը ՀՅԴ: Եթե ելնելու լինենք այս դիրքից, ապա գործող քաղաքական մեծամասնությունը պետք է դադարեցնի ուղիղ կոնֆրոնտացիան և զերծ մնա ընդհանրական մեղադրանքներից: Բարձր քաղաքական մակարդակում արվող հայտարարություններում պետք է հստակեցնել, որ ՀՅԴ-ն համարվում է կարևոր արժեք մեր ժողովրդի համար, ինչի մասին վարչապետ Փաշինյանը նշել է նախկինում՝ ասելով, որ Դաշնակցությանը հարգանքով է վերաբերվում՝ որպես ավանդական կուսակցություն: Մի քայլ էլ առաջ անցնելով՝ պետք է սկսել ուղիղ խոսել ավանդական այս կառույցի երիտասարդ, իդեալիստ, հայրենասեր ու առաջադեմ հատվածի հետ, խրախուսել նրանց՝ կառույցն առողջացնելու ջանքերը, այնպես, ինչպես եղավ 2018-ին, երբ փոփոխությունների ծարավ Հայաստանի պետական կառավարման համակարգի առողջ հատվածը միացավ հեղափոխությանն ու աջակցեց դրա հաղթանակին»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
