«ՀՀԿ-ն շարունակում է տնօրինել ապօրինի ճանապարհով ձեռքբերած գույքը». Արթուր Սաքունց
![]() 402 Կիրակի, 08 դեկտեմբերի, 2019 թ., 18:25 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն, պետության զավթման 20 տարվա ժամանակահատվածում, պաշտոնապես, որպես կուսակցական սեփականություն, ձեռք է բերել հանրային նշանակություն ունեցող տարբեր շենքեր, շինություններ։ Եվ այնքան, որ սեփականություն հանդիսացող գույքի քանակը մոտ երեք անգամ գերազանցում է մնացած բոլոր կուսակցությունների սեփականություն հանդիսացող գույքի քանակին միասին վերցրած։ Դիմել էինք Գլխավոր դատախազություն՝ ստուգելու այդ գույքի ձեռքբերման օրինականությունը, քանի որ ակնհայտ է, որ լինելով իշխանություն և այդ քանակի գույքի ձեռքբերման հետ կապված բավական կոռուպցիոն գործոններ եղած կլինեն։ Դիմումը վերահասցեագրել էին ոստիկանությանը, որն էլ կես տողով պատասխանել էր, թե հիմքեր չկան քրեական գործ հարուցելու։ Թե ինչն են ուսումնասիրել, հայտնի չէ։ Հիմա, ՀՀԿ-ն շարունակում է ակնհայտ անհիմն, խիստ կասկածելի, եթե ոչ ապօրինի ճանապարհով ձեռքբերած գույքը տնօրինել և դեռ մի բան էլ քաղաքական հայց ներկայացնել՝ որևէ քաղաքական գնահատակի չարժանանալով։ Պետք է հատուկ հանձնաժողով ստեղծել և մեկ առ մեկ ՀՀԿ-ի գույքի ձեռքբերման օրինականությունն ստուգելու համար։ ԿԳԲ/ՖՍԲ-ական ագենտուրան, հանձինս ՀՀԿ-ական ակտիվի, նորից կարող է մտախանգարվել. դաշտը բաց է։ Բայց փաստերի հետ ուզած-չուզած առերեսվելու եք»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
