«Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց յուրօրինակ քվեարկությամբ». Մանե Թանդիլյան
![]() 408 Երեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2019 թ., 09:50 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխող խմբակցությունը ժողովրդի քվեն ստանձնելու մեկ տարին նշեց յուրօրինակ քվեարկությամբ՝ դեմ քվեարկելով 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծայառողներին փոխհատուցման համակարգում ներառելու օրենսդրական առաջարկիս: Հարցի քննարկումը հանձնաժողովում իրականացվել է 4 անգամ, այդ թվում փակ ռեժիմով, որտեղ ներկայացվել են բոլոր հիմնավորումները, այդ թվում ֆինանսական մոդելի մանրամասն վերլուծությամբ, որը փաստել է, որ նախագծի ընդունումը չի վտանգում ոչ միայն հիմնադրամի այսօրվա կայունությունը, այլ նաև ապագայում՝ նոր խմբեր ներառելու դեպքում: Այս նախագիծը չէր կարող դառնալ քաղաքական շահարկումների առարկա: Եʹվ հանձաժողովում, ևʹ լիագումարի նիստի ժամանակ, քննարկումներն անցել են բացառիկ համերաշխության մթնոլորտում՝ հանուն միասնական նպատակի: Ցավոք, քվեարկությունից առաջ տեղի ունեցածը չունի որևէ բացատրություն և հերթական անգամ ցույց է տալիս խորհրդարանի դերի, մեղմ ասած, նվազեցմանն ուղղված հերթական քայլերը կառավարության կողմից: Շնորհակալություն եմ հայտնում նախագծին դեմ չքվեարկած պատգամավորներին, որոնց մեջ կային նաև «Իմ քայլը» խմբակցությունից: Նախագիծը կրկին դնելու եմ շրջանառության մեջ՝ զինծառայողների կյանքն ու առողջությունը համարելով գերակա ցանկացած քաղաքական քննարկումից»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
