Իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի հարցի նկատմամբ. «Սասնա Ծռեր»
![]() 453 Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2019 թ., 18:00 Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը հայտարարություն է տարածել. «Արցախի հարցում չի կարող լինել վերադարձ անցյալին Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը համակարգային փոփոխությունների անվան տակ և դրանց փոխարեն հետզհետե հարմարվում է գործող կիսագաղութային համակարգին։ Երևույթն ավելի ցցուն է Արցախի հարցում։ Գործող իշխանությունը, երկրի ներսում հանդես գալով «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսի ներքո, զուգահեռաբար ոչ միայն չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքներից և դրանց վրա կազմված ՀՀԿ կոնսպեկտներից, այլև հետ գնալով հասնում է մինչև Արցախի հայկական և ադրբեջանական համայնքներին հավասարեցնող ապազգային հայեցակարգի վերակենդանացում։ Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը խճճվել է Արցախը աբխազացնելու միջոցով Հայաստանը լիակատար արտաքին կառավարման տակ առնելու, իսկ այնուհետև ամբողջ Այսրկովկասում իր տիրապետությունը վերահաստատելու ձգտում ունեցող Ռուսաստանի Դաշնության ակտիվացող աշխարհաքաղաքական խաղերի սարդոստայնում։ Արձանագրում ենք, որ գործող իշխանությունը բավարար լրջություն չի ցուցաբերում Արցախի և մյուս բոլոր ռազմավարական հարցերի նկատմամբ, ինչը կարող է անդառնալի բացասական հետևանքներ ունենալ մեր ազգի և պետականության համար։ Ազգային կենսական շահերը պահանջում են, իսկ աշխարհաքաղաքական միջավայրը և զարգացումների միտումները բարենպաստ են Արցախի դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու համար։ Դրա փոխարեն տեղում դոփելը, առավել ևս՝ անցյալին վերադառնալու ձգտումները, դառնալու են Հայաստանի և հայության պատմական ձախողման պատճառ, որի պատասխանատուն լինելու է գործող իշխանությունը»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
