«Դաշնակցությունն այդպես էլ դասեր քաղելու որևէ ընդունակություն չի դրսևորում». Ռուբեն Մեհրաբյան
![]() 387 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ., 21:30 Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ ասել է Դաշնակցության մասին՝ ճիշտ է ասել։ Ամբողջությամբ։ Հիմա Դաշնակցությունն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը գնալով նույն բանն է ասում Դաշնակցության մասին, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Սա ճշմարտության հիսուն տոկոսն է։ Մյուս հիսուն տոկոսը ճշմարտության այն է, որ Դաշնակցությունն այդպես էլ դասեր քաղելու որևէ ընդունակություն չի դրսևորում, և ներկայումս կանգնել է մի ճանապարհի վրա, որը տանում է քաղաքական վարքի, որը նա դրսևորում էր Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Եվ եթե ստացվի այնպես, որ Փաշինյանի գնահատականները գնալով նմանվեն Տեր-Պետրոսյանի գնահատականներին, ապա Դաշնակցությունը ոչ թե թող մեղադրի Տեր-Պետրոսյանին ու դրա հիման վրա նաև Փաշինյանին, այլ թող նայի հայելու մեջ քննական հայացքով և ինքն իր հետ փորձի ազնիվ լինել։ Իսկ հակառակ դեպքում թող չզարմանա, որ ոչ միայն գնահատականները, այլև հակազդող գործողությունները Փաշինյանի կողմից շատ կողմերով նմանվեն Տեր-Պետրոսյանի հակազդող գործողություններին։ Հայաստանը «պաղեստին» չի դառնալու, մտքներովդ չանցնի։ Նաև, հույսներդ կտրեք, որ անհայրենիք թափթփուկները նորից խաբեությամբ կգան Հայաստանը կառավարելու, ու դուք կպլստաք։ Մոռացեք»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
