«Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը». Հրանուշ Խառատյան
![]() 283 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 10:45 Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանն այնտեղ հասավ, որ ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ։ Բնականաբար՝ միաձայն: Թուրքիան, փաստորեն, ԱՄՆ կողմից ճանաչվեց որպես ցեղասպանող երկիր: Կկանգնեցնի՞ սա թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը: Չնայած Էրդողանը մոտ մեկ ամիս առաջ ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ընթացիկ հարաբերությունների զարգացումը չի խանգարի կռվել Ռուսաստանի դեմ, եթե ՆԱՏՕ-ն այդպես որոշի, Ռուսաստանը, ըստ էության, լուռ կուլ տվեց: Թուրք-ռուսական պատերազմները պատմական հարուստ փորձ ունեն, բայց Ռուսաստանի հաղթանակները, Ղրիմի պատերազմից զատ, միշտ կարճաժամկետ են եղել: Նույնիսկ Քեմալ-Լենին եղբայրական համաձայնությունում Ռուսաստանը, ըստ էութան, պարտվել է: Մուստաֆա Քեմալն Ինենյուի հետ ոչ միայն մատը մատին չխփեցին Լոզանի որոշումներին վճռորոշ ձայնի իրավունքով Ռուսաստանի մասնակցության համար, այլ հենց իրենք ջանացին իրենց եղբորը թույլ չտալ մասնակցելու որոշումների կայացմանը: Դառնացած Ռուսաստանին մնաց վերքերը լիզելով ժպտալը: Հիմա ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող փաստաթղթի ընդունումն ԱՄՆ ցանկության դեպքում կարող է գործնական և իրավական հետևանքներ ունենալ, որի արդյունքում կարող է՝ ա) կասեցվել թուրքական «երկրորդ ազգային ուխտի» ընթացքը, բ) առաջացնել Մոսկվայի պայմանագրի և սահմանների վերանայման խնդիր, հատկապես, որ մոտենում է 2021թ.՝ այդ պայմանագրի 100-րդ տարելիցը և, միգուցե, գաղտնի փաթեթի «լույս աշխարհ» գալը, գ) Էրդողանին ստիպել մեղայականով ներկայանալ ԱՄՆ-ին (ափսոս), դ) սերտացնել ռուս-թուրքական մերձեցումը: Վերջինը հղի է բազմաթիվ վտանգավոր անորոշություններով: Եվրոպական երկրներից առավել հետաքրքիր է թվում Մեծ Բրիտանիայի դիրքորոշման հարցը: Շարունակելո՞ւ է այս հարցում մնալ ԱՄՆ-ի գամփռը, ինչպես ժամանակին ասում էր Մարգարետ Թետչերը...»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
