«Հնչում է խոսք, որ փող կա և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը». Գևորգ Պետրոսյան
![]() 431 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 11:45 ԱԺ դեկտեմբերի 13-ի արտահերթ նիստում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ՊՆ-ին կոչ արեց մտածել զինծառայողների սոցիալական ապահովության մասին: «Մենք այստեղ տաք դահլիճում մեր գործն ենք անում, բայց այնտեղ մարդիկ ցրտին սահման են պահում: Եվ եթե վերին մակարդակներում հնչում է խոսք, որ փող կա, և ծախսելու տեղ չկա, ես հուշում եմ ձեզ ծախսելու տեղը: Բյուջեի գումարը ծառայեցրեք մեր անվտանգությունն ապահովող մարդկանց շահերն ապահովելու համար»,- ասաց Գ. Պետրոսյանը: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցն իրենց մշտական ուշադրության ներքո է: Ըստ նրա՝ անցյալ տարվա համեմատությամբ, 18 միլիարդ դրամով ավելացել է զինծառայողներին հատկացվող գումարը: Վարչապետի հրամանով առանձնահատուկ պայմաններում զինծառայողների համար հավելավճարներ են սահմանվել: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
