Վ. Կարապետյանը Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը մեկնաբանելու իրավասությունը ՀՀ ԱԳՆ-ին վերահասցեագրեց
![]() 344 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2019 թ., 14:10 «Լիարժեք արձագանքի համար պետք է ավելի խորությամբ ծանոթանամ, հպանցիկ եմ լսել, այդ առումով ձեռնպահ կմնամ՝ մեկնաբանելու իր խոսքերը: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի Զ. Մնացականյանի խոսնակն արձագանքի այդ հարցազրույցին»,- դեկտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ լրագրողների՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե բանակցությունների ընթացքում հայկական կողմը տարբեր փաստաթղթեր է առաջ քաշել, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019-ի մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ներկայացված է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու վերաբերյալ: Էությունը շատ պարզ է՝ փուլայնություն: Առաջին փուլում դուրս են բերվում զորքերը, ադրբեջանական բնակչությունը վերադառնում է, դրան հաջորդում է անվտանգության ապահովումն ու կոմունիկացիաների կարգավորումը: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն բարգավաճման հեռանկարով»,- ասել է ադրբեջանցի նախարարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
