Ազգային ժողովի աշխատակազմը պարգևավճար կստանա. «Ժողովուրդ»
![]() 318 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2019 թ., 10:00 «Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Ազգային ժողովի ներսում տեղի ունեցող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին՝ որպես պարգևավճար: Բանն այն է, որ աշխատակազմում շատ շատերը 120-150 հազար դրամ են աշխատավարձ ստանում, սակայն, ըստ էության, օրենսդիր մարմնի հոգսը հենց նրանց ուսերին է: Դրա համար անհրաժեշտ է նրանց ըստ արժանավույնս գնահատել՝ հնարավորություն տալով ամանորյա ծախսերը հոգալ: ԱԺ աշխատակազմում երեկ ցնծություն էր, քանի որ մարդիկ հասկացել էին, որ նախկինում էլ ԱԺ-ն ունեցել է պատգևավճարներ տալու հնարավորություն, բայց, ըստ էության, չի արվել: Միայն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձն է տրվել, այն էլ՝ մշտապես բախումների ու լարվածության պայմաններում»,-գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
