«Այդ պաշտոնյան այնքան է լպիրշացել, որ իրեն թույլ է տալիս խոսել Հայաստանում իբր կլանային պայքարի մասին». Վարդան Ոսկանյան
![]() 423 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ., 18:10 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանյան ավելի բաց տեղեկատվական տիրույթը և հասարակության ժողովրդավար կառուցվածքը, ուզենք, թե չուզենք, բերում է նրան, որ, դիցուք, Բաքվի բռնապետի վարչակարգի արտգործնախարարի հարցազրույցն ազդում է մեզանում ներքաղաքական տրամադրությունների վրա։ Ընդ որում՝ այդ պաշտոնյան այնքան է լպիրշացել, որ իրեն թույլ է տալիս խոսել Հայաստանում իբր կլանային պայքարի մասին։ Այո՛, այո՛, հենց այն երևույթի վերաբերյալ, որի ականատեսն ենք նույն այդ Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում, և որը երբևիցե բնորոշ չի եղել Հայաստանին։ Ժամանակակից պատերազմները հիբրիդային են, և Բաքվի բռնապետի արտգործնախարարը եվրոպական մայրաքաղաքներից մեկում իր հարցազրույցով իսկ, ըստ էության, հոգեբանական պատերազմ է մղում մեր դեմ՝ պատերազմ, որում մենք պետք է ոչ միայն պասիվ չլինենք, այլ սեփական գերակտիվությամբ և աշխուժությամբ ճնշենք հակառակորդին։ Ասվածի շրջանակում բազմիցս պնդել եմ, որ առանց դիվանագիտական լեզվի պաճուճանքների ասած, Հայաստանը պետք է միջամտի Ադրբեջան կոչվող կազմավորման ներքին գործերին, իսկ հիմա դրա համար ստեղծվել է բավական պատեհ իրավիճակ՝ պայմանավորված խորհրդարանի լուծարմամբ և նախընտրական փուլով, ինչն առաջ է բերել լրացուցիչ լարման կետեր, որոնց վրա էլ հայկական կողմը պետք է մեթոդաբար գործադրի հնարավորին մեծ ճնշում։ Վերոնշյալ ժամանակակից պատերազմների գործիքակազմը, որքան էլ առաջին հայացքից պարադոքսալ թվա, հնարավորություն է ընձեռում «ռազմաճակատի» գիծն անցկացնել Բաքվով, առանց այդ քաղաքում ֆիզիկական ներկայության, և հենց իր որջում էլ հակառակորդի վրա գործադրել այնպիսի հսկայական ճնշում, որպեսզի վերջինս մատնվի ներքին անկայունության և քաոսի»։
|

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
