Գագիկ Սուրենյանը՝ Ամանորին սպասվող եղանակի մասին
![]() 1674 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2019 թ., 00:30 ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Առաջին լրատվական»-ի եթերում նշել է, որ այսօրվանից նկատելի է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: «Եթե երեկ մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը +5,+6 աստիճան էր, ապա այսօր արդեն հասել էր +11, +12-ի: Իսկ Տավուշի, Սյունքի հովտային գոտում գարնանային պատկեր է՝ ջերմաստիճանը հասել է +18 աստիճանի, առաջիկա օրերին կհասնի +22, +23-ի»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Ամանորին սպասվող եղանակին, Գագիկ Սուրենյանն ասել է. «Մեր ճշգրիտ կանխատեսումները սահմանափակվում են տասնօրյա կտրվածքով, բայց հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերին գերհզոր տաք ալիքն իր ազդեցության գոտում է վերցրել Ռուսաստանը, Եվրոպան, Փոքր Ասիան, Կովկասը, նույնիսկ Փոքր Ասիան, և մինչև դեկտեմբերի 26-ը չի նահանջելու, բացի դրանից՝ նաև դեկտեմբերի 18-ից երկրորդ տաք օդի հոսանքն է մոտենալու մեր հանրապետության տարածքին, ապա կարող ենք ասել, որ Ամանորին եթե անգամ տեղումներ լինեն, ապա դրանք Արարատյան դաշտավայրում և Երևանում չեն լինի ձյան տեսքով»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
