Համացանցը քննարկում է մշակույթի գործիչների հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ
![]() 622 Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2019 թ., 01:00 Համացանցում քննարկվում է մշակութային մի խումբ գործիչների հայտարարությունը, որով առաջարկում են փոխել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այս առնչությամբ «Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ կուզեի այդ ցուցակում չտեսնել Արթուր Գրիգորյանին, Արմեն Մարտիրոսյանին, Գուժ Մանուկյանին: Պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. «Դուք երգում էիք, երբ մեզ հետապնդում էին, դուք երգում էիք, երբ մեզ ծեծում էին, դուք երգում էիք, երբ մեզ բանտարկում էին, դուք չէիք դադարում երգել, երբ մեզ նույնիսկ սպանում էին: Հեղափոխությունից ի վեր վերջապես դուք լուռ եք․․․: Բայց դուք ուզում եք կրկին երգել, երբ մեզ կհետապնդեն, կծեծեն, կբանտարկեն ու վերջապես․․․ կսպանեն»։ Նշենք, որ հաղորդագրության տարածումից ժամեր անց հայտնի դարձավ, որ գործիչներից ոմանք տեղյակ չեն եղել, որ իրենց անունը հրապարակվել է: Այսպես, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանն այդ առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց քաղաքացիների քվեներն էին կեղծում ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա մարդկանց ստորագրություններն են կեղծում։ Դե որ պախաններից մինչև շարքային ջեբկիր ձեռքները կեղծիքի սովոր է՝ դա ուղղելն արդեն անհույս է...»: «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը գրել է. «Լավ ինչքան ստոր պետք է լինեն որ մարդկանց առանց տեղյակ պահելու անուները հրապարակեն: Այ էս է քոչարյանի դեմքը ստի և կեղծիքի վրա հիմնված Աշուղ Ոսկեհուրն էլ տեղյակ չի եղել»: Նշենք, որ հաղորդագրությունից հետո համացանցում տարածվեց Նունե Եսայանի, Ավո Խալաթյանի և Լևոն Քոչարյանի հանդիպման տեսանյութը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
