Իրավիճակը կհանգեցնի կտրուկ հակազդեցության. Փաշինյանը մերժել է Սամվել Բաբայանին. «Փաստ»
![]() 2313 Շաբաթ, 21 դեկտեմբերի, 2019 թ., 10:45 «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում եկող տարի սպասվող ընտրական գործընթացներին ընդառաջ վերստին ակտիվանալու փորձեր է կատարում ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Ճիշտ է՝ այս տարվա օգոստոսին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրությունների հետ կապված հռչակած իր սկզբունքներով փաստացի մերժեց Սամվել Բաբայանին, սակայն խորհրդարանական ընտրություններում հաջողություն գրանցելու համար Բաբայանին օդուջրի պես «զոհի» կերպար է անհրաժեշտ: Արցախի իշխանությունները Բաբայանի՝ ապակայունացմանը տանող քայլերի վերաբերյալ, որպես կանոն, շատ կտրուկ են: Արցախում կայունության և ցնցումների բացառումը ՀՀ և Արցախի իշխանությունների կոնսենսուսային կետերից են, ըստ այդմ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Բաբայանի կողմից ցանկացած քայլ, որը կարող է վնասել Արցախի ներքին կայունությանն ու անվտանգությանը, և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունների կտրուկ հակազդեցությանը կհանգեցնի: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
