«Նիկոլ Փաշինյանը նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուզում եմ տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է դիմել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքի/կանոնի խախտման առկայության մասին հարցով։
Վարչապետը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, ով համաձայն ՀՀ օրենսդրության, պարտավոր է պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները, դրանցից բխող վարքագծի կանոններ։ «Մասնավոր օգուտի համար հանրային պաշտոնի օգտագործման անթույլատրելիության» համընդհանուր ստանդարտի ներքո ուղղակիորեն արգելվում է պաշտոնատար անձանց կողմից հանրային պաշտոնի կամ տիտղոսի կամ հանրային պաշտոնի հետ ասոցացված հեղինակության օգտագործումը որևէ ընկերության, ապրանքատեսակի կամ ծառայության ներկայացման կամ որակի հաստատման համար:
Մինչդեռ, սույն թվականի նոյեմբերի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գովազդել է «Մետեքսիմ» ՍՊԸ-ին և իր կոչի միջոցով նպաստել է մասնավոր կազմակերպության գործունեությանը՝ փաստացի առավելություններ ապահովելով վերջինիս համար։
Հուսով ենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան գնահատական կտա հանրային պաշտոն զբաղեցնող Նիկոլ Վովայի Փաշինյանի այս գործունեությանը»։
Հիշեցնենք, Կառավարության նիստերից մեկում Փաշինյանն անդրադարձել էր իր այդ գրառման արձագանքներին:

Կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
42323.06.2026, 23:24
«Պռոբկայա սարքում քաղաքում, հասկանում, որ Շտապօգնության մեքենաներն անօգուտ են, ու սարքում ա մոպեդ»․ Էրիկ Անթառանյան
37920.06.2026, 09:42
«Եկեք մի փոքր համբերատար լինենք»․ Արտյոմ Կարապետյան
39919.06.2026, 15:12
Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում
43116.06.2026, 22:48
Այլընտրանքային ուղեգծեր՝ Կիևյան կամուրջը շրջանցելու համար (լուսանկար)
46116.06.2026, 22:06
Ավտովթարի մասնակիցները պարտավոր կլինեն 15 րոպեում ազատել երթևեկելի հատվածը․ նոր նախագիծ
40616.06.2026, 17:18
Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
64104.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
173402.06.2026, 18:34