«Հայերիս կողմից ժամանակակից Իրանի ընկալումը սխալ է». Վարդան Ոսկանյան
![]() 362 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 05:40 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած նրան, որ բազմիցս նշել եմ, թե ժամանակակից Իրանը քաղաքական և քաղաքակրթական առումներով, նաև լինելով պարսկական էթնիկական հիմքով քաղաքական վերնախավերի ստեղծած Աքեմենյան և Սասանյան կայսրությունների ժառանգորդը, կառուցակարգային շատ հատկանիշներով պահպանում է առաջին հայացքից անտեսանելի թվացող նախանձելի շարունակականություն, բայց մեր հասարակական և երբեմն նաև ակադեմիական ընկալումներում Իրանի Իսլամական Հանրապետությունը որպես բացառապես պարսիկների պետություն դիտարկելը, ինչը նկատելի է նույնիսկ խոսակցական հայերենում այդ երկիրը Պարսկաստան կոչելու ավանդույթի մեջ, որևէ աղերս չունի իրականության հետ։ Պետք է փաստել, որ այսօրվա իրանական պետությունը գաղափարական և էթնիկական կառուցվածքի առումով ժառանգորդն է 16-րդ դարում ստեղծված Սեֆյան կայսրության, որը, ըստ էության, շիայական դավանական հիմքի վրա ի հայտ եկած իրանա-թյուրքական միախառնման արդյունք էր, հետևաբար՝ չնայած պարսկերենի ավանդական գերակայությանը և որպես պետական ու քաղաքակրթական լեզու, պատմականորեն ստացած բացառիկ կարգավիճակին, ԻԻՀ հոգևոր-քաղաքական վերնախավերը ձևավորվում են ոչ թե լեզվական կամ էթնիկական պատկանելության, այլ բացառապես շիայական դավանանքի հետևորդության սկզբունքով: Այս իմաստով հայերիս կողմից ժամանակակից Իրանի ընկալումը՝ որպես տիտղոսակիր ազգություն հանդիսացող պարսիկների պետություն, հիմնականում սխալ է, քանի որ, դիցուք, թյուրքախոս շիա ատրպատականցին կարող է զբաղեցնել նույնիսկ այս երկրի պետական բարձրագույն պաշտոնը, ինչպես որ ներկայիս հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեպքում է»: |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
