«Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն անցել են բացահայտ կեղծիքներով». Կարեն Հովհաննիսյան
![]() 351 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 11:25 Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում ՏԻՄ ընտրություններն անցել են բացահայտ կեղծիքներով, դրա մասին են փաստում բազմաթիվ տեսանյութերն ու ֆոտոները, որոնք հրապարակվել են ընդդիմության և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց կողմից: Եղել են դեպքեր, երբ դիտորդական առաքելությունների ոստիկանական ուժերով դուրս են բերել ընտրատեղամասերից: Հետաքրքիր մարտավարությամբ է առաջնորդվել Ադրբեջանի իշխանությունը: Որպեսզի այս աղաղակող լցոնումներն ու կարուսելները վատ ազդեցուցություն չունենան քաղաքացիների վրա, կեսօրից հետո որոշվում է, որ Իլհամ Ալիևը մի քանի հեռուստաընկերության համար հարցազրույց պետք է տա ու որն էլ պետք է ուղիղ եթերով հեռարձակվի: Նախ քաղաքացինեին օրվա գլխավոր թեմայից շեղում են մեկ այլ ոչ պակաս գլխավոր թեմայով՝ հարցազրույցով, այնուհետև, Ալիևի ռազմատենչ հայտարարություններով, Հայաստանի նկատմամբ «բարոյական» հաղթանակների մասին հայտարարություններով փորձում են ներքին լսարանի վրա թողնել հզոր, ուժեղ Ադրբեջանի տպավորություն, իրենց բխող բոլոր հետևանքներով: Ալիևն իր խոսքում կարմիր գծով նաև անընդհատ տանում էր, որ Ադրբեջանի միայն այս իշխանությունը կարող է «արժանի, կործանարար հարված տալ Հայաստանին»»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
