«Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության հետևանքները». Գագիկ Միսկարյան
![]() 402 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 19:05 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու չմոռանանք, որ Մանվելը բանտում է, որովհետև էջմիածինցնիները «պնդեցին», որ այդպես լինի։ Էս դատարանը Մանվելին էլ էր թողել, Ռազմիկն ինչ է, որ չթողներ ազատության մեջ։ Հայաստանում կատարված, կատարվող, և կատարվելիք բոլոր հանցագործությունների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հանցավոր անգործության հետևանքով է, որ այսօր մենք չունենք անցումային արդարադատության շրջանակներում կազմավորված դատարան, որը դուրս կլիներ այսօրվա մաֆիայից ու գործերը կքններ արդար։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության հետևանքն է, որ այսօր մենք ունենք նույն մաֆիայի շահերը սպասարկող ոստիկանություն, ԱԱԾ ու դատախազություն։ Վարչապետին իբր թե դիմադրող համակարգի սպասարկու իրավապահ մարմին։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության հետևանք է Ամուլսարի շուրջ ձգձգվող այս ամբողջ էպոպեան, էն որ տարուց ավելի ջերմուկցիներն իրենց իրավունքը վերականգնելու համար ստիպված են ժամանակավոր տնակների մեջ պոստեր պահեն։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության հետևանք է գործող հանքերում տիրող բնապահպանական աղետներն ու ընդերքի շարունակվող թալանը։ Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության հետևանք է այն, որ օֆշորային ընկերություններում գրանցած ընկերությունների կողմից Հայաստանից դուրս հանած միլիարդավոր դոլարների ակտիվներից մինչ այսօր մի դրամ հետ չի եկել բյուջե ու ինչքան ձգձգվեց էդ հանցավոր անգործությունը էդքան ակտիվների վերադարձը դառնալու է «գեղեցիկ երազ»։ Դավիթ Սանասարյանին «խաղից» հանելն էր լավագույն դեպքում դեպքում Նիկոլ Փաշինյանի հանցավոր անգործության հետևանք էր։ Ասում եմ՝ լավագույն դեպքում, որովհետև, ինչքան գնում է, էդքան սկսում եմ մտածել, որ գուցե հենց իրեն էր խանգարում հանգիս տեղավորվել համակարգի մեջ։ Որովհետև, ոնց հասկանում եմ Նիկոլ Փաշինյանը դուրս չէր եկել հեղափոխության։ Հեղափոխոխություն մենք ենք ասում, նրանք, ովքեր սպասում էին իրական արժեքային, համակարգային հեղափոխության։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ Փաշինյանը հեղափոխական չի։ Նրան ձեռ էր տալիս պարզ իշխանափխությունը ու դրան հասավ։ Իշխանափոխություն... մի անգամ չի ասլ ինքն իր բերանով, ու երևի ժամանական է, որ մենք մեզ չխաբենք, թե հեղափոխություն ենք արել։ Էվոլյուցյոն ճանապարհով ոստիկանություն ու դատական համակարգ փոխողը չի կարող հեղափոխական լինել։ Սա երկար չի կարող շարունակվել։ Հիմա 2000 ականները չեն, որ ասֆալտ փռելով մարդիկ խաբվեն։ 2020 կամ կլինի համատարած ռեֆորմների տարի, կամ Փաշինյանը հրաժեշտ է տալու իր պոստին ու պատասխանատվություն կրի ժողովրդին մոլորեցնելու համար։ Էսքանը Ես ֆեյսբուքից դուրս եմ գալիս։ Լավ մնացեք»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
