Իրաքյան Քուրդիստանում փակել են թուրքական խանութը` կոշիկի տակ քրիստոնեական խաչ պատկերելու պատճառով
![]() 381 Չորեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2019 թ., 06:10 Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի՝ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի մասնաճյուղը փակվել է՝ կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով: Նշվում է, որ Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանացի կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին տված հարցազրույցում նշել է, որ դեպքի կապակցությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Էրբիլի նահանգապետարան: Նրա խոսքով՝ հայցն ուսումնասիրելուց հետո Էրբիլի նահանգապետարանը որոշում է կայացրել փակել «FLO» կոշիկի խանութը: «Բազմաթիվ բողոքներ ստացանք դեպքի առնչությամբ: Գնացինք խանութ: Կոշիկն ուսումնասիրելուց հետո նկատեցինք, որ ճիշտ է: Նույն մոդելից մեկ հատ էլ ուզեցի, խանութում ուրիշ կոշիկների վրա էլ տեսա»,- ասել է Պետրոսը: Նա նկատել է, որ Էրբիլում էլի մասնաճյուղեր ունի թուրքական խանութը, որոնք նույնպես պետք է ուսումնասիրվեն: Նշենք, որ այդ կոշիկների տակ պատկերված խաչի նշանը նման է հայ առաքելական եկեղեցու ծաղկած խաչին: ![]() |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08

