«Խնդիր ենք դրել փակել 80-ականների զենքով կռվելու էջը». Արմեն Գրիգորյան
![]() 510 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 23:40 «Գալիք տարի Եվրամիությունը կարող է աննախադեպ՝ 150 միլիոն եվրո աջակցություն ցուցաբերել Հայաստանին»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Դա աննախադեպ քայլ է, և այս առումով մենք շատ կարևորում ենք մեր հարաբերությունների և՛ ներկա դինամիկան, և՛ հաջորդ տարվա սպասելիք զարգացումները։ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության պրոցեսին և զարգացումներին մեր միջազգային գործընկերները շատ դրական են արձագանքում, և սա նաև խոսում է հարաբերությունների մակարդակի մասին», - ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ 2019 թվականին Հայաստանն աննախադեպ ծավալի սպառազինություն է ձեռք բերել և լայնածավալ սպառազինություն ձեռք բերելու նոր պայմանավորվածություններ են կայացվել։ «Մենք նաև մեր առջև խնդիր ենք դրել, որ փակենք 80-ականների զենքով կռվելու ընդհանուր էդ փիլիսոփայության էջը մեր պատմության մեջ։ Իհարկե, դեռ ամբողջությամբ չենք հասել դրան, որ փակենք այդ էջն ամբողջությամբ»,-հայտարարել է ԱԽ քարտուղարը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
