ԱԽ քարտուղարը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
![]() 428 Երեքշաբթի, 24 դեկտեմբերի, 2019 թ., 22:25 «Ազատություն» ռ/կ-ի եթերում այսօր անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է. «Կարծում եմ՝ մակրոմակարդակում շատ լավ է և հենց 2019 թվականի ընթացքում էլ մակրոմակարդակում շատ լավ է եղել, միայն մի ցուցանիշ ասեմ՝ 2017 թվականի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև եղել է 1,7 միլիարդ դոլար, 2019 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում 1,7 միլիարդ դոլարից մի քիչ ավելի էր արդեն։ Այսինքն՝ խորհրդային, էսպես ասած, բառապաշարով ասած 5-ամյակը մենք երեք տարում ենք փակել պատկերավոր ասած, երեքից մի քիչ ավելի։ Այս առումով կարող եմ ասել՝ մակրոմակարդակում և նաև միկրոմակարդակում էլ որոշակի խնդիրներ եղել են, և կարող եմ ասել՝ էդ խնդիրների մեծ մասն ավելի շատ մեդիայի և Fake news-ի արդյունք էր, որովհետև մինչև հոկտեմբեր ամբողջ հայկական մեդիան թմբկահարում էր, որ Վլադիմիր Պուտինն, օրինակ, Հայաստան չի այցելելու, թմբկահարում էին, որ Հայաստան սպառազինություն չի մտնում, բայց պարզվում է, որ 2019-ին աննախադեպ քանակի զենք ենք ձեռք բերել»,- ասել է նա: Նա ընդգծել է, առաջընթաց կա. «Տարվա սկզբին, եթե խնդիրներ եղել են, ապա տարվա վերջ կարող ենք ֆիքսել, որ հայ-ռուսական հարաբերությունները 2018-ի մայիսից դիտարկելու տեսանկյունից իդեալական վիճակում են», - հայտարարել է Գրիգորյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
