Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական, զորավարժություններից խուսափելու համար՝ վարչական պատիժ
![]() 413 Հինգշաբթի, 26 դեկտեմբերի, 2019 թ., 16:15 ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 26-ի նիստում քննարկեց և հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին: Դրանով հստակություններ են մտցվում վարժական հավաքներից, զորահավաքից, զորավարժություններից խուսափելու համար պատիժներում: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց. «Նախկինում խառնաշփոթ է եղել, նախատեսված է եղել թե՛ վարչական, թե՛ քրեական պատիժ: Բացի այդ, հստակեցված չէր, թե ո՞ր մարմինն է վարչական վարույթն իրականացնելու և տուգանելու: Փոփոխությամբ առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար սահմանել քրեական պատիժ: Նշենք, որ վարժական հավաքը հայտարարվում է կառավարության որոշմամբ: Իսկ զորավարժություններից խուսափելու համար առաջարկվում է վարչական պատիժ՝ նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով՝ նախկին 20 հազարապատիկի փոխարեն: Նշենք, որ զորավարժությունները հայտարարվում են պաշտպանության նախարարի հրամանով: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
