«Փաշինյանը պիտի ընտրի՝ դառնո՞ւմ է Սերժ Սարգսյան, թե՞ ջարդում է նրա ղեկավարած համակարգը». Ժիրայր Սեֆիլյան
![]() 531 Ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2019 թ., 23:15 «Այս մեկ տարվա ընթացքում մենք բազմաթիվ հայտարարություններ ենք լսել անցումային արդարադատության, վեթինգների ու այլնի մասին. ոչ մեկը կյանքի չի կոչվել։ Լուծումը միայն ու միայն ջարդելու մեջ է, և ոչ միայն խոսքով, այլ՝ գործով»,- Factor TV-ի եթերում ասել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա նշել է, որ իրենք այն համոզմանն են, որ իշխանություններն այս կադրային քաղաքականությամբ ունակ չեն այդ համակարգը ջարդելու. «Սա է գլխավորապես պատճառը մեր նոր ընդդիմադիր դիրքավորման և ինչու չէ՝ նաև համագործակցելու, միասնաբար ջարդելու համակարգը։ Հիմա եթե մեր այս առաջարկությունը՝ ազգային համաձայնության կառավարության և կոշտ կառավարման տրամաբանությամբ գործունեությունն ապագայում չընդունվի գործող իշխանությունների կողմից, ապա ամեն ինչից հետո այլ գործունեության հնարավորություն է բացվում։ Ուզում եմ ասել, որ այս հարցում մենք հետամուտ ենք և թույլ չենք տալու, որ մեր երկիրը պարբերաբար հեղափոխության, հեղաշրջման ժամանակներ ապրի։ Պարոն Փաշինյանը պիտի ընտրի՝ դառնո՞ւմ է Սերժ Սարգսյան, թե՞ ջարդում է Սերժ Սարգսյանի ղեկավարած համակարգը»,- հայտարարել է Սեֆիլյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
