«ՊՆ-ի դիվանագիտական պատասխանն ինձ թվում է զավեշտ». Արմեն Մովսիսյան

Երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտենում է Ամանորը, բոլորս ուրախանալու ենք, տոնելու: Հայրենիքում այդ տոնը ապահովում է զինվորը, որ կանգնած է առաջնագծում՝ ոչ սանատորիայում, ոչ ոսկեզօծ երիզներով ափսեից, արծաթե դանակ պատառաքաղով օգտվելով ու օսլայված վերնաշապոկով: Այլ մի քիչ կոպիտ տղամարդկային առօրյայով, տղամարդկային նիստ ու կացով, ոմանք էլ բառիս բուն իմաստով պատերազմի առաջնագծում, մարտական դիրքերում: Երևանի կենտրոնում ինչպիսի ճոխ պատրաստություն էլ տեսնենք Ամանորի կապակցությամբ այդ ամենի ապահովողը դիրքապահն է, սա աքսիոմա է: Որեմն, երբ մամուլում լուր է տարծվում, որ դիրքապահի պարգևավճարը նվազել է շրջանառվող իշխանական օղակի ճոխ պարգևավճարների ֆոնին, դիրքապահի մասով ՊՆ-ի դիվանագիտական պատասխանն ինձ թվում է զավեշտ: Ես չգիտեմ՝ ով է այդ լեզվով հանրությանը փորձել իբր մեկնաբանել՝ չասելով ոչինչ: Բայց հարցը, մեկ է, մնացել է բաց, չբացատրված, կասեի հների ոճով լղոզված, անընդունելի: Հիշեք առաջին կենացը Նոր տարվա, մեկ է, զինվորինն է, որովհետև խաղաղություն ենք ցանկանալու ու անփորձանք ծառայություն մաղթելու ապահովողին»:

«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
8003:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
10300:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
93Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
120Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
161Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
86Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
85Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
81Երեկ, 21:54