«Շատ հավանական է, որ բալանսը պահելու համար ադրբեջանական կողմն էլ ստանա իր ուզածը». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան 168 TV-ի եթերում ասել է, որ հայկական կողմի ձեռք բերած ՍՈւ- 30ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների ֆոնին՝ Ադրբեջանում քննարկումները չեն դադարում. «Ադրբեջանը նույնպես արդեն խոսում է գործարքի մասին, որ գնեն ՍՈւ 57-երը ՌԴ-ից: Շատ հավանական է, որ բալանսը պահելու նպատակով ադրբեջանական կողմն էլ ստանա իր ուզածը: Դրան պետք է պատրաստ լինենք, որ հետո մեզ մոտ զարմանք կամ վրդովմունք չլինի, թե ինչու Ռուսաստանն Ադրբեջանին վաճառեց նոր սերնդի ինքնաթիռներ»,- նշել է նա:
Փորձագետի խոսքով՝ սպառազինության գնման թեման պետք չէ այդքան շեշտել. «Եթե մենք խոսում ենք պատերազմին պատրաստվելու Ադրբեջանի մոտիվներից, այսինքն՝ անընդհատ շեշտում ենք, որ նրանք զենք են գնում, զորավարժություններ են անում և տարատեսակ միլիտարիստական սպառնալիքներ մեզ ուղղում, պետք է հասկանանք, որ միջազգային հանրությունը նույնկերպ դա ընկալում է, երբ այդպես ցուցադրաբար և շատ ակտիվ, հպարտորեն ներկայացնում ենք մենք: Զենքի գնումները պետք է մի փոքր ավելի համեստորեն լուսաբանել, դրա վրա ավելի քիչ ուշադրություն սևեռել, որովհետև հակառակորդը նույնպես դա ընկալում է որպես ազդակ՝ մոտալուտ պատերազմական գործողություններին պատրաստվելու»,-ասել է Էլիբեգովան:
Մանրամասները՝ տեսանյութում:

«Հոսանքի գինը՝ 120 դրա՞մ». Հրայր Կամենդատյան
6801:06
«1918-ին Պոլսում ՀՀ արտգործնախարարը քննարկում էր Զորավար Անդրանիկին զինաթափելու պահանջը». Թաթուլ Հակոբյան
7200:42
«Ապրելու երկիր»-ը Մարտունիում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններին
87Երեկ, 21:42
«Այս պահին ունենք «խաղաղության փակուղի»․ Շիրազ Խաչատրյան
113Երեկ, 18:06
«Հաշմանդամություն ունեցող անձանց թոշակը 10 հազարով բարձրացրել էին, ընտրություններից հետո նրանց ընտանեկան նպաստը կտրել են»․ Ոսկան Սարգսյան
96Երեկ, 17:48
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
270Երեկ, 17:36
«Հանրության մի ստվար մաս սկսել է աշխարհն ու սեփական պետությունը չափել բլոգների «պատուհաններից»․ Հակոբ Բադալյան
88Երեկ, 17:30
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
165Երեկ, 17:24