«Սա անչափ վտանգավոր հանգամանք է». Հայկ Մարտիրոսյան
![]() 435 Շաբաթ, 04 հունվարի, 2020 թ., 16:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի այսպես կոչված Անվտանգության խորհրդի այսպես կոչված քարտուղար Արշավիր Ղահրամյանի հայտարարությունը Մինսկի համանախագահող մի երկրի դեմ՝ ուղղակի հաճոյանալու փորձ է նույն խմբի մեկ այլ երկրի հանդեպ: Ու թեև Երևանում և Ստեփանակերտում հավատում են սեփական ցնորքին թե Արցախն անկախ պետություն է՝ Հայաստանի դրսի գործընկերները գիտեն իրականությունը: Եվ երբ հայկական բանակի արցախյան կորպուսի մի գեներալ, որ իբրև թե Հայաստանի մի մասի անվտանգության խորհուրդն է ղեկավարում, նման հայտարարություն է անում, դա դիտվում է կա՛մ որպես պաշտոնական Երևանի անուղղակի դիրքորոշում, կա՛մ որպես հայկական կողմի հստակ թշնամական մոտեցում: Եվ եթե Երևանում իրոք տեղյակ չեն կամ չեն պատրաստվում առնվազն պաշտոնից հեռացնել մի խումբ արցախյան «տնայնագործ գեոպոլիտիկների»՝ ապա ստացվում է, որ Հայաստանում՝ Հայաստանի կռիվը չհանդիսացող հարցում մի բարեկամ տերության անունից՝ գնում են մեկ այլ բարեկամ գերտերության հետ բացահայտ առճակատման, իսկ Հայաստանի մի մարզն ինքնուրույն արտաքին քաղաքականություն է վարում, որն անչափ վտանգավոր հանգամանք է: ԱՄՆ-Իրան հակամարտությունում հակաամերիկյան դիրքորոշում բռնելն ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար և գործընկերային լավ հարաբերությունների փչացում մի ուժի հետ, որ Հայաստանին ոչ միայն երբևէ չի վնասել, այլև նպաստել է և օգնել և որի հանդեպ նման դիրքորոշման որդեգրումն առաջիկա հնարավոր տարածաշրջանային կոնֆլիկտի պարագայում կարող է խիստ նպաստավոր պայմաններ ստեղծել Ադրբեջանի համար՝ հակահայաստանյան հաջող ռազմարշավ իրականացնելու գործում: Մյուս կողմից Հայաստանի բարեկամ Իրանի դեմ դիրքորոշում արտահայտողներն են վտանգում Հայաստանի բարեկեցությունը, որովհետև երկրի Հարավային սահմանն անչափ կարևոր է Երևանի համար, և այլընտրանք այն ուղղակի չունի: Երբ ԱԳՆ-ն անգույն ու տտիպ հայտարարություններ է անում, իսկ երկրի գեներալներն ինքնագլուխ արտաքին քաղաքականություն վարում, երբ նրանց քննադատելու փոխարեն Հայաստանի վարչապետը տեղերում հանգիստ նստելու սպառնալիք է հնչեցնում իրավիճակը վերլուծող քաղաքագետներին՝ հարց է առաջանում, թե ուր է գնում այդ երկիրը»: |
«Արհեստական օրակարգեր գեներացնելով՝ մշտապես պահում է ուշադրությունն իր վրա»․ Արմեն Հովասափյան
7215:24«Գենոցիդ անողը մարսում է, շարունակում գենոցիդը»․ Իշխան Գևորգյան
8215:06Վարդան Ղուկասյանի նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառվեց
8715:00«Ուրացե՛ք, պարոնայք, բայց միշտ հիշե՛ք մելիքֆրանգյուլներին»․ Նարեկ Գալստյան
10714:42«Մի տեսակ անկեղծ չեն ՄԱԿ-ի հանձնաժողովի արձանագրումները»․ Արա Պողոսյան
9514:30«Հայաստանը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կռվախնձոր»․ Անդրանիկ Թևանյան
13914:12«Լավ կլինի պարզաբանումներ տա փաստացի ապացուցված կոռուպցիոն հանցանքների համար»․ Դավիթ Սարգսյան
13013:36ՌԴ-ում ձերբակալվել է հայազգի գործարար Արայիկ Ամիրխանյանը. #РИАНовости
13113:32