«Հնարավոր է ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական քարոզչական նոր սադրանքների». Վ. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի բռնապետը, պատկերավոր ասած, պայքար է սկսել Իրանում մեր նկատմամբ գերակայության հասնելու համար։
Ակնհայտ է, որ Հայաստանի հարավում՝ ի դեմս Իրանի, բարեկամ և եղբայրական ժողովրդի ու պետության գոյությունը, ըստ էության, ի չիք է դարձնում Հայաստանի լիակատար շրջափակմանը միտված Բաքվի բռնապետի թշնամական ռազմավարության մի խոշոր հատված, ուստի Իրանում ադրբեջանական քաղաքական, տնտեսական և տեղեկատվական-քարոզչական ներկայության աճին հենց հակահայկական նկատառումներով Բաքվում տրվում է զգալի կարևորություն։
Այս համատեքստում, ոչ միայն չի բացառվում, այլ նաև կանխատեսելի է, որ մենք հնարավոր է ականատեսը լինենք հայկական կողմի դեմ ուղղված ադրբեջանական նոր քարոզչական սադրանքների և գործողությունների։
Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները ոչ միայն հակազդելու այս ռազմավարությանը, այլ նաև Իրանի ներսում անհամեմատ ամրապնդելու իր դիրքերը՝ հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ առավելություններ և իրողություններ, որոնք չկան Ադրբեջանի պարագայում, և մենք հասնելու ենք ղրան՝ ի հեճուկս նաև այն շրջանակների, որոնք գիտակցաբար, թե կարճամտությամբ փաստացիորեն ջուր են լցնում թշնամական քարոզչության ջրաղացին»։

«Ջրային ռեսուրսների ոլորտում արձանագրվել են բացասական միտումներ»․ Լևոն Ազիզյան
5600:42
«Խաղաղությունը պետք է խարսխված լինի ժողովուրդների հիմնարար իրավունքների հարգման վրա». Վեհափառ (լուսանկար)
5100:36
«Խեղճերի պայքարից վախեցող չկա». Նարե Սիմոնյան
6300:18
«Միանգամից թող փոխանցի Ադրբեջանի պետական բյուջե». Արգիշտի Կիվիրյան
6100:06
Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
98Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
122Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
166Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
118Երեկ, 22:18