«Ադրբեջանը խայտառակ իրավիճակում հայտնվեց». իրանագետ
![]() 555 Երեքշաբթի, 07 հունվարի, 2020 թ., 23:40 Իրանագետ Արտյոմ Տոնոյանն այսօր 168 TV-ի եթերում ասել է, որ Ղասեմ Սուլեյմանիի և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների սպանությունն իրավիճակն այնքան չի սրի, որ սկսվի երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես կանխատեսում են որոշ փորձագետներ. «Տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ 2020-ը լարված է լինելու, համենայնդեպս, այդ տարածաշրջանում: Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը չեմ կարծում, որ հեշտ մարսելի իրադարձություն է»,- ասել է իրանագետը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածված կեղծ տեղեկատվությանը, թե իբր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին՝ Սուլեյմանիի սպանության առիթով՝ իրանագետն ասել է. «Չափազանց կարևոր էր, որ շատ արագ հերքվեց, քանի որ ՀՀ-ն կարողացավ կանխարգելել այդ տեղեկատվության տարածումը, և այն ծրագիրը, որ մշակված էր Ադրբեջանի կողմից, տապալվեց և ունեցավ հակառակ ազդեցությունը: Իրանական լրատվամիջոցները տարածեցին ՀՀ վարչապետի հայտարարությունը, և իրականում խայտառակ իրավիճակում հայտնվեց հենց ինքը՝ Ադրբեջանը»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
