«Կողմերի միջև լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է». Կարեն Վերանյան

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն ինչ տեղի է ունենում հիմա Վաշինգտոն-Թեհրան հակամարտությունում, դասական պրոքսի պատերազմ է, այն է՝ հակամարտող կողմերը բախվում են երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում։ ԱՄՆ-Թեհրան պրոքսի պատերազմն ակտիվ փուլ մտավ արաբական գարնան և սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից։ Այդ տարիների համեմատ, վերջին օրերի զարգացումները խոսում են ուղիղ պրոքսի գործողությունների մասին, այսինքն՝ կողմերն ուղղակիորեն, առանց պրոքսի միջնորդավորված ուժերի կամ խմբավորումների (օրինակ՝ Հեզբոլլահ, քրդեր և այլն), խոցում են միմյանց թիրախները։ Հիշեցնեմ, սակայն, սա նման ուղիղ պրոքսի գործողությունների առաջին դեպքը չէ. դեռ 2019-ի հուլիսին Թեհրանը Պարսից ծոցում ամերիկյան ԱԹՍ խոցեց. եղել են նաև այլ միջադեպեր։
Հ. Գ. Միգուցե սխալվեմ, մնում եմ այն տեսակետին, որ կողմերի միջև լայնածավալ գործողությունների նախաձեռնման հավանականությունը ցածր է, կողմերը թերևս կսահմանափակվեն մի քանի ուղիղ պրոքսի գործողություններով երրորդ երկրների տարածքում կամ չեզոք գոտիներում (պաղեստինա-իսրայելական ճակատ, Սաուդյան Արաբիա-հութիներ, քրդեր, Սիրիա, Լիբանան, Իրաք, Պարսից ծոց), որոնց կհաջորդեն բանակցությունները... Հուսանք՝ պրոքսի գործողությունները չեն տարածվի հարավկովկասյան ուղղությամբ... Շատ բան կախված է նաև միջազգային հանրության միջնորդական հնարավորություններից...»:

«Մի հատ կոմբայն էլ իշխանություններին ենք նվիրելու՝ նստեն, քշելով գնան Ադրբեջան». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
4219:54
«Եվրոպայում մեզ ոչ ոք չի սպասում. անհասկանալի քայլեր են արվում, որ սրեն կապերը ՌԴ-ի հետ». Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3719:36
«Փարիզում այցելեցինք ցուցահանդես»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4518:54
«Կոչ ենք անում Վրաստանի պատրիարքարանին չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները և չհետևել նրա օրինակին». Ադրբեջանի ԱԳՆ
9118:12
«Երբ երկրի անվտանգությունը պաշտպանելու հարցում ոչինչ ես, ստիպված քեզ հռչակում ես կուսակրոնության ուխտի պաշտպան»․ Ալիսա Գևորգյան
6117:24
Խուզարկություններ՝ Աբովյանի համայնքապետարանում․ կան ձերբակալվածներ
7917:12
«Եկել ենք մի կետի, երբ մեր կողմից փառաբանված եվրոպական արժեքները պետք է պաշտպանենք հենց եվրոպացիներից»․ Նաիրա Կարապետյան (տեսանյութ)
6317:00
«Փաստաթուղթն իր գործառույթով մոտենում է եկեղեցական կանոնական վարույթի պետական փոխարինմանը»․ Արսեն Բաբայան
6216:42