«Տեր-Պետրոսյանը հայաստանյան իրականություն ներմուծեց արժեքներ». Արման Մուսինյան
![]() 462 Հինգշաբթի, 09 հունվարի, 2020 թ., 16:30 ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախագահ Տեր-Պետրոսյանը հայաստանյան քաղաքական իրականություն ներմուծեց արժեքներ, որոնք անկյունաքարային են պետության և հասարակության առողջ զարգացման տեսանկյունից: Չնայած մեր նորանկախ պատմության վայրիվերումներին ու այդ արժեքների նկատմամբ սանձազերծված արշավանքներին՝ այսօր էլ ինքն է մնում այդ արժեքների պահպանման ու տարածման ջահակիրը: Խոսքի արժեքը - Կուռ, հիմնավոր, պարզ, զերծ կեղծիքից, ստից ու սեթևեթանքներից: Անպատասխան հարցեր չթողող և, որ առավել կարևոր է՝ մտքի ու գործողության հեռանկար բացող: Տեր-Պետրոսյանը երբեք չի չարաշահել խոսքը, հենց խոսքի արժեքի ու կշռի նկատմամբ տածած գուրգուրանքից: Գործի արժեքը - որպես քաղաքական գործչի գերագույն նպատակ, դրանով սերունդներին ու պետությանը ծառայելու միակ միջոց: Գործի նկատմամբ տածած գորով ու վերաբերմունքն է անկյունաքարայինը թիմակցի, պարտնյորի, նույնիսկ հակառակորդի գնահատման հարցում: Բացի այդ՝ Տեր-Պետրոսյանն անավարտ գործ չի թողնում: Մի բան սկսեց, հասցնելու է իր ավարտին, ինչքան էլ ջանք այն չպահանջի: Ոտքից գլուխ քաղաքական վարքագիծը, հետևաբար, պատասխանատվության խորը գիտակցությունն ու անանձնականությունը - որը, ըստ էության, ներառում է վերը նշված արժեքները և դրան գումարում իր անելիքն ուրիշի վրա չգցելու, ամենադժվար պահին խրամատը չլքելու, սեփական անձը գործին ստորադասելու հատկությունները: Մաքրամաքուր, գեղեցիկ ու հնչեղ հայերենը - հավելյալ բացատրությունների կարիք, վստահ եմ, չկա: Նախագահ Տեր-Պետրոսյանի նվաճումների մասշտաբայնությունն ու պատմականությունը դեռ կբացվի հասարակության առաջ իր ողջ պերճանքով: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Այն ուրացողները, խեղաթյուրողներն ու կեղծողներն անդառնալիորեն պարտվել են այս «պատերազմում»: Նախագահի նվաճումները, ինչպես և նրա ներմուծած արժեքները դեռ երկար տարիներ հիմք են ծառայելու մեր ժողովրդի ու պետության հաջողությունների համար: Այնպես, որ Տեր-Պետրոսյանը, ինչքան էլ իր անցյալի գործերով բացառիկ, եղել և մնում է ապագայի գործիչ՝ ջահը ձեռքին պահած: Շնորհավոր»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
