«Այնպես չի՝ քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին մտածելով». Արարատ Միրզոյան

«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ վերագրվող առերևույթ կամ մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած պաշտոնի հետ այն առումով, որ հիմա մենք ինչ-որ գործողություններ ենք անում. այսինքն քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող»,- պատասխանելով լրագրողի հարցին, թե Հրայր Թովմասյանը բարձրաձայնել է ճնշումների մասին, ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հարցին՝ ո՞րն է լինելու հաջորդ քայլը ճգնաժամի լուծման ուղղությամբ, Միրզոյանն արձագանքել է. «Դե կապրենք, կտեսնենք, հազար ուղղություն կա աշխատանքային, և Սահմանադրական դատարանի այս թնջուկի հարթումն այդ բազմաթիվ ուղղություններից միայն մեկն է: Այնպես չի, որ մենք քնում-զարթնում ենք հենց էս խնդրի մասին մտածելով, և մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել սահմանադրական դատարանից»:
Հաջորդ հարցին՝ եթե անգամ հրաժարական տար Հրայր Թովմասյանը, այս քրեական գործը, միևնույն է, լինելո՞ւ էր: «Իհարկե լինելու էր, իրավական մարմինները, եթե այս նույն ճանապարհով գնային՝ բացահայտումներ անելու էին: Հրայր Թովմասյանի դեմ հարցուված քրեական գործը պայմանավորված չի իր պաշտոնավարմամբ»,- եզրափակել է ԱԺ խոսնակը:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
5303:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
6302:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
7501:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
13100:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
7900:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
73Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
71Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
72Երեկ, 23:36