Իրանը Թրամփին կոչ է արել «չխայտառակել» պարսկերենը

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել «չխայտառակել» պարսկերենը՝ այդ լեզվով գրառումներ անելով: Այս մասին նա գրել է Twitter միկրոբլոգի իր էջում, հայտնում է Lenta-ն:
«Իրանի ժողովրդին սպառնալիքներով, պատժամիջոցներով և ահաբեկչությամբ սպառնող լեզուն և ձեռքերն իրավունք չունեն խայտառակել պարսկերեն հին լեզուն»,- գրել է Մուսավին: Նա նաև հարցրել է՝ ԱՄՆ նախագահն իրո՞ք սատարում է իրանական ժողովրդին, «ում հերոսին նա պարզապես սպանեց»: Մուսավին ի նկատի է ունեցել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիին, ով սպանվեց Իրաքում ԱՄՆ հատուկ գործողության ժամանակ:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հարաբերությունների սրման ֆոնին Twitter միկրոբլոգի իր էջում պարսկերեն լեզվով գրառում էր կատարել՝ դիմելով իրանցիներին:
«Դիմում եմ Իրանի քաջ և տառապյալ ժողովրդին, նախագահությանս սկզբից ես ձեր կողքին եմ եղել և իմ վարչակազմը կշարունակի ձեր կողքին մնալ»,- գրել է Թրամփը:

«ԱՄՆ–Իրան համաձայնագիրը հարցականի տակ կարող է դնել TRIPP նախագիծը»․ Նարեկ Մանթաշյան
900:42
«ՔՊ-ն ՀՀ-ն վերածում է արևմտամետ պլացդարմի՝ ընդդեմ ՌԴ-ի ու Իրանի»․ Սուրեն Սուրենյանց
3000:24
«Դո՛ւք եք ընտրել նախընտրական կրեդո, ուրեմն նաև պիտի դրա բեռը կրեք»․ Արա Պողոսյան
3500:06
«Սրանց «խաղաղություն»-ը նշանակում է՝ հայրենիքը՝ «ուտել-խմելու» դիմաց»․ Արման Աբովյան (լուսանկար)
44Երեկ, 23:42
«Վիճարկում ենք ոչ միայն քվեարկության արդյունքը, այլ նաև միջավայրը, որի պայմաններում այդ արդյունքը ձևավորվել է»․ Արման Բաբաջանյան
44Երեկ, 23:24
Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը
55Երեկ, 23:12
«ԿԸՀ նախագահը մանդատագող է, իրեն պատվեր տվողն ուզուրպատոր է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
53Երեկ, 22:54
«Ալ Արաբիան» հրապարակել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստը
111Երեկ, 22:50