«Վարչապետը սխալ պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի աշխատակազմի ՊՈԱԿ է վատացել. ուրեմն՝ վարչապետը սխալ (թեʹ պաշտոնականին և թեʹ ոչ պաշտոնականին հակասող) պնդում է անում Զինված ուժերում մահացության թվի մասին (իբրև արձանագրվել է զոհերի պատմական մինիմում): Լավ կլինի, որ հերքի, բայց դե պատահում է:
Մեր «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am-ը) պարզում է, որ պնդումը սխալ է ու այդ մասին նյութ է գրում: Եվ ահա, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ը (որ որոշել է, որ պիտի «Ճշտի նախարարության» ֆունկցիա կատարի), առանց հերքելու FIP.am-ի ճիշտ լինելու փաստը, իրեն այսպիսի վերնագիր է թույլ տալիս (իսկ նյութն ավելի աբսուրդային է):
ՊՈԱԿ-ի հարգելի բարեկամներ, գնացեք ու գտեք ձեզ: Ժողովրդավարական երկրում դուք, այդ ֆունկցիաների սահմաններում, պիտի գոյություն չունենաք: Ակնկալում ենք ՊՈԱԿ-ի այս նյութի վերնագրի հերքում և հետագայում հանրային ռեսուրսի հաշվին իշխանության տարածած ապատեղեկատվությունները քողարկող նյութերի չհրապարակման երաշխիքներ: Հակառակ պարագայում ստիպված կլինենք վերանայել մեր մոտեցումը ՊՈԱԿ-ի նկատմամբ և, հավանաբար, հարցը լուծել դատական կարգով:
Կից տեղեկանքում ՊՆ-ի, Դատախազության ու ՀՔԱՎ-ի տվայլներն են: ՊՆ-ի 2019-ի տվյալը դեռ չկա, իսկ վերջին երկուսը հերքում են վարչապետի պնդմումը: ՊՆ-ի տվյալն էլ միայն Ապրիլյան պատերազմի մասով է տարբերվել դատախազության տվյալից»:

«Եթե եկեղեցին հայկական չէ, ապա ինչո՞ւ է Հասան-Ջալալ-Դոլան եկեղեցու կառուցման սկիզբն ու ավարտը նշում հայկական թվագրությամբ». Ժաննա Ալեքսանյան
018:48
«4 տարի առաջ էս օրն էլի պատերազմ էր. ո՞վ հիշեց ո՞վ գնաց». Արամ Գևորգյան
2718:30
«Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին».Սուրեն Սուրենյանց
4518:06
«Հայաստանում իրական արևմտյան արժեքներ դավանողներ չկան». Արա Պողոսյան
5117:42
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
6017:30
«Հայաստանը նման է ծովում մոլորված, անղեկ նավի»․ Ոսկան Սարգսյան
6117:12
«Հակասությունների մեջ խճճված հասարակություն ենք»․ Մարգարիտ Եսայան
6316:36
Նոր պաշտոնանկություններ են սպասվում
6816:06