«Վարչապետի խոսքից հետո էլ պարզ չի դառնում, թե ոճրագործությունները կդառնա՞ն բանակցային թեմա». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ»:
Հետո հավելել է. «Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով»:
Հավանաբար, ավելորդ չի լինի ավելացնել, որ «միջազգային կառույցների և խորհրդարանական մարմինների» ներկայացուցիչները Բաքու գնալիս սեղմում են զանազան մակարդակների պաշտոններ ստացած այդ «հերոսների» ձեռքը և խոնարհաբար գնում մյուս «շեհիդ հերոսների» հիշատակը հարգելու և նրանց դամբարաններին խոնարհվելու: Այսպիսի միջազգային դիվանագիտություն:
Ցավոք, վարչապետի խոսքից հետո էլ պարզ չի դառնում, թե Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ոճրագործությունները կդառնա՞ն բանակցային գործընթացի քննարկման թեմա, այսինքն՝ կդառնա՞ն գործնական դիվանագիտության մաս, թե՞ կմնան Հայաստանում՝ զոհերի տեղական մակարդակի, Ադրբեջանում՝ դահիճների միջազգային մակարդակի հարգանքի և հիշատակի տուրք»:

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
4003:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
8001:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
157Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
102Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
103Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
113Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
182Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
179Երեկ, 21:31